Անահիտ Սիմոնյանն այս օրերին վատառողջ է, եւ քանի որ փոքր-ինչ ազատ ժամանակ ունի, որոշել է պատասխանել հետեւորդների հարցերին: Դիզայներին նախ առողջություն են մաղթել, ապա տարաբնույթ հարցեր ուղղել:
Հարցին, թե ինչ է անում, երբ տհաճ մարդու է հանդիպում, Անահիտն անկեղծացել է, որ պարզապես չի նկատում, ասես՝ նրանք չկան:
Ամենից շատ վախենում է կորցնել հարազատ մարդկանց, իսկ դժվարին իրավիճակներում ուժ է ստանում հավատքից:
Լուսանկարը՝ stg.studio Անահիտ Սիմոնյանը
Նրանից հետաքրքրվել են՝ բացի արտաքին նմանությունից, արդյոք որդին՝ Արմանը, բնավորությամբ էլ հայրիկին նման է.«Շատ, ե՛վ տեսքով, ե՛ւ բնավորությամբ, ե՛ւ միմիկաներով», - նշել է Անահիտը:
Դիզայները խոստովանել է, որ փորձում եմ դաստիարակել արժանի տղամարդու՝ առանց տրավմաների եւ մանկական բարդույթների.«Հուսով եմ, Աստծո կամքով, կստացվի»:
BRAVO.am


×
9,346





