×


Քիմ Քարդաշյանն ու սիրելին՝ Սպիտակ տանը. զույգի սիրառատ նոր լուսանկարները

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը նորից միասին են հայտնվել կարմիր գորգին: Նրանք Սպիտակ տուն են այցելել լրագրողների համար նախատեսված ճաշին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերականգնել է լրատվամիջոցների համար կազմակերպվող այդ ճաշկերույթը, որն առաջին անգամ է անցկացվել 2016 թվականից ի վեր:

Մամուլի ներկայացուցիչների հետ հրավիրված են եղել նաեւ մի քանի հայտնիներ, որոնց թվում՝ Քարդաշյանն ու Դեւիդսոնը:


Նրանք այս անգամ ավելի ներդաշնակ ու գեղեցիկ են եղել, առիթը բաց չեն թողել իրարով հիանալու: Քիմն այս առիթի համար ընտրել է Balenciaga-ի արծաթագույն զգեստ, որն ընդգծել է մարմինը, իսկ Փիթը Prada-ի կոստյումով էլեգանտ տեսք է ունեցել: Սովորաբար նա սիրում է շապիկներ ու ջինսե տաբատներ հագնել:


Մայիսի 2-ին տեղի է ունենալու այս տարվա Met Gala-ն, ու շատերին հետաքրքիր է, թե Քարդաշյանն ու Դեւիդսոնն ինչ հագուստով են ներկայանալու նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW