×


Մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է Radio Marshall-ի հաղորդավարուհի, «Շանթ» ՀԸ-ով հեռարձակվող «ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 31-ամյա հաղորդավարուհուն անգիտակից վիճակում դուրս են բերել Դեբեդ գետից. ժամը 15։48-ին ահազանգ են ստացել, որ ռետինե նավակով նավարկող քաղաքացին ընկել է գետը: Արմինեն, գիտակցության չգալով, մահացել է:

Արմինե Ճաղարյանը նախորդ տարի հոկտեմբերին ամուսնացել էր շոումեն, սցենարիստ Վահե Խաչատրյանի հետ:

BRAVO.am-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Արմինե Ճաղարյանի ընտանիքին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW