×


Ջուլիա Ֆոքսը խանութ է գնացել ներքնազգեստով՝ պայուսակի փոխարեն բռնելով տաբատը

Լոս Անջելեսում ամռան մոտենալուն զուգահեռ օրերն ավելի են տաքանում, ինչից էլ բավական հնարամտորեն է օգտվել դերասանուհի Ջուլիա Ֆոքսը: Նա Կալիֆոռնիայում գտնվող մթերային խանութներից մեկն է այցելել՝ Alexander Wang բրենդի ներքնազգեստով: Ամբողջովին մերկ չերեւալու համար ջինսե վերնաշապիկ է կրել ու երկարաճիտ կոշիկներ, իսկ տաբատը ձեռքին բռնել է որպես պայուսակ: Ու դե կերպարն ամբողջացրել է սեւ ակնոցով եւ ականջօղերով:

Ֆոքսը հանրության լայն զանգվածներին առավել հայտնի դարձավ Քանյե Ուեսթի հետ ունեցած կարճատեւ սիրավեպի շնորհիվ: Այդ ժամանակ էլ երեւաց, թե որքան կտրուկ ու տարբերվող ոճ ունի, թեեւ այն շատերին չէ, որ կարող է դուր գալ:


Դերասանուհին սիրում է հագուստը յուրովի կրել, այդպես սովորական շապիկը դարձել էր անճանաչելի: Դերասանուհին տեսանյութում ներկայացրել է այն կտրելու ընթացքը:

View this post on Instagram

A post shared by ????? ??? (@juliafox)


«Այսօր ցույց եմ տալու, թե ինչպես Hanes-ի տղամարդու համար նախատեսված շապիկը վերածել փոքրիկ ու հաճելի հավաքածուի: Ու ամենահետաքրքիրն այն է, որ դուք եք որոշում այն լինի կրծկալ, թե կարճ տոպ»,- ասել է նա:

Այդպես Ֆոքսը կտրել ու տարբերվող կերպով էր կրել նաեւ ջինսե տաբատը:

View this post on Instagram

A post shared by ????? ??? (@juliafox)


Met Gala-ից հետո տեղի ունեցած Vanity Fair ամսագրի երեկույթին նա ներկայացել էր պայուսակին իսկական մազեր ամրացված:


Այստեղ էլ ցույց է տալիս, թե ինչպես է անում իր տարբերվող շպարը:

View this post on Instagram

A post shared by ????? ??? (@juliafox)


Ֆոքսը չի վախենում փորձարկումներ անել հագուստի հետ, ինչը դիզայներներից մի քանիսին դուր է եկել եւ նրան հրավիրել են որպես մոդել ներկայանալ Նյու Յորքի նորաձեւության շաբաթին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին