Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, դարձել է 11 տարեկան: Առանց Հայկոյի անցկացրած առաջին տարեդարձին մեծ խնջույք չեն կազմակերպել: Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչպես է որդուն ու նրա ընկերներին տանում զվարճանքի վայրերից մեկը: Երեխաներն ուրախ ժամանակ են անցկացրել, Արմանը պարել է մայրիկի հետ:
«Արմանի տարեդարձին իմ սիրտն այնպես է բաբախում, ինչպես 11 տարի առաջ: Հիշում եմ, թե ինչպես էի պատրաստվում պլանավորված կեսարյան հատմանը: Մեկ օր առաջ մատնահարդարում էի արել, ներկել մազերս (առանց ամոնիակի, եթե հարցեր առաջանան): Նրա ծննդյան օրն ինքս եմ նստել մեքենայի ղեկին ու գնացել վարսավիրանոց: Գեղեցիկ եմ դիմավորել իմ տղամարդուն»,- գրել է նա:
Դիզայներն ընդգծել է, որ մինչեւ հիմա փորձում է որդու համար կատարյալ լինել, որպեսզի նա մանկուց տեսնի եւ գնահատի կնոջ գեղեցկությունը, մաքրությունն ու դաստիարակությունը.«Մենք Արմանի հետ ընկերներ ենք: Հարգանքն ու վստահությունը երեխաների դաստիարակության հարցում ամենակարեւորն են: Չգիտեմ, թե հետագայում ինչ մասնագիտություն նա կընտրի, դա այնքան էլ կարեւոր չէ, հավատացեք, որքան այն, որ դառնա ինքնավստահ, բարի ու լավ մարդ»,- հավելել է նա:
Որդու տարեդարձից մի քանի օր առաջ էլ նա հրապարակմամբ շնորհակալություն էր հայտնել Հայկոյին, որ ամենալավ հայրիկն է եղել ու Արմանին իր կյանքի 10 տարիների ընթացքում անսահման շատ բարություն, ջերմություն եւ խորհուրդներ տվել, որոնք որդին ամբողջ կյանքի ընթացքում կհիշի:
«Շնորհակալ եմ նրան, որ ամենամեծ ներդրումն ունի այս բարի մարդու դաստիարակման հարցում, ու այն ուժի, որ հիմա էլ տալիս է, որպեսզի ժպտանք ու շարունակենք ապրել: Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ հնարավորություն տվեց մայր լինել: Նրա առաջին տարեդարձն է առանց հայրիկի, համոզված եմ, որ Հայկոն մեզ տեսնում է, ու կուրախանա, եթե Արմանն էլ ուրախ լինի»,- նշել է Սիմոնյանը:
Նա նաեւ ցույց է տվել, թե ինչպես են Արմանի հետ Դիլիջանում ձիավարում.«Անհնար է բառերով նկարագրել այն էմոցիաները, որոնք ապրում ենք հենց հիմա ու այստեղ»:
View this post on Instagram
Մայր ու որդի տարեդարձի նախօրեին նաեւ հատուկ նկարահանման են մասնակցել: Տեսանյութով եւ ֆոտոշարքով եւս Անահիտը կիսվել է սոցցանցային իր էջերում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: