×


Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը

Կյանքից հեռացել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Այս սեպտեմբերին նա կդառնար 80 տարեկան:

BRAVO.am-ն իր ցավակցություններն է հայտնում սիրված արտիստի ընտանիքին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Ծնվել է Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երեւան: 1970-93թթ. աշխատել է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան եւ ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» եւ այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղեւորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) եւ այլն:

1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո եւ նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին