×


Ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը. երգչուհին բացահայտել է նրա անունը

Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի ընտանիքը համալրվել է: Լույս աշխարհ է եկել զույգի երրորդ երեխան: Երգչուհին աղջիկ է ունեցել: Նորածնին անվանել են Զաբել՝ միավորելով երկու տատիկների անունները՝ Սյուզան եւ Բելլա: 

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)

  
Երգչուհու՝ քիչ առաջ կատարած հրապարակման մեջ շեշտվում է նաեւ, որ Զաբելը հայկական անուն է, Կիլիկյան հայկական թագավորության թագուհի ենք ունեցել նման անվամբ (1219-1252թ.), Լեւոն Ռուբինյանի եւ Սիբիլ Լուսինյանի դուստրը:

Դեռ ամիսներ առաջ էր Սիրուշոն ազգային տարազով տիկնիկների միջոցով հայտնել, որ որդիներին՝ Ռոբերտին եւ Միքայելին միանալու է քույրիկը: Զաբելը ծնվել է Միացյալ Նահանգներում:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Նորածին աղջնակին եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին