Դավիթ Մանոյանն ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից մեկն է: Նա ունի բավականին հագեցած կարիերա եւ մինչ այժմ շարունակում է լինել սպորտային իրադարձությունների կենտրոնում:
Մեկ տարի առաջ Դավիթը եւ TotoGaming ընկերությունը կնքեցին համագործակցության պայմանագիր, ինչից հետո ֆուտբոլիստը դարձավ TotoGaming բրենդի ամբասադոր: Համատեղ իրականացվեցին սպորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ իրականացված ծրագիրն էր, որի շրջանակներում խոստումնալից ուսանողների շնորհվեց Մանոյանի անվան կրթաթոշակներ: Այս բոլոր իրադարձությունները սկսեցին դինամիկ կերպով ձեւավորել Դավիթ Մանոյանի հանրային կերպարը, ինչը նոր միտք տվեց՝ ֆուտբոլիստի համար բրենդինգ ստեղծել:
«Մանոյանի համար բրենդինգ ստեղծելը շատ հետաքրքիր պրոցես էր, որովհետեւ մենք իսկապես տպավորված ենք սպորտի հանդեպ նրա սիրով ու նվիրվածությամբ: Դիզայներական լուծումների որոնումը երկար չտեւեց. մենք ոգեշնչվել ենք նրա անձով՝ երիտասարդ եւ կյանքով լի: Մանոյանի խաղերը նայելիս առանձնահատուկ դրայվ նկատեցինք, որը, կարծում ենք, հենց իր շարժիչ ուժն է: Բնականաբար, մենք որոշեցինք օգտագործել դա դիզայնում: Ընտրել ենք կապույտի երանգներ, որոնք փոխանցում են այդ էներգիան: Սպորտը հետաքրքիր եւ միաժամանակ լուրջ ջանքեր պահանջող ոլորտ է, եւ հենց դա էլ պետք էր վիզուալիզացնել»,– նշել է TotoGaming ընկերության դիզայնի թիմը:
Բրենդինգ նյութերը կարող եք տեսնել այստեղ:


×
2,621





