×


Հայկ Հովհաննիսյանը՝ գլուխը սափրելու պատճառի մասին

Հայկ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում սափրում է գլուխը: Թե ինչու է նման քայլի դիմել, հետեւորդները փորձել են կռահել մեկնաբանութունների հատվածում՝ միաժամանակ նշելով, որ իրենց սիրելի դերասանը այս տեսքով եւս համակրելի է:

BRAVO.am-ի հետ զրույցում Հայկը պարզաբանել է, որ գլուխը սափրել է «Ապրիր ինձ հետ» նոր սերիալի նկարահանման հրապարակում. «Ի սկզբանե գիտեի, որ նման տեսարաններ են լինելու, սակայն ծրագրել էինք ստանալ գրիմի միջոցով: Բայց երբ հասանք այդ սերիաներին, մտափոխվեցի»:


Պատմում է՝ տեսանյութից հետո շատ կարծիքներ է լսել, ոմանք նույնիսկ մտածել են, որ հիվանդ է. «Սա այն նախագիծն է, որի համար ուզեցի ամեն բան իրական անել: Վստահ եմ՝ հեռուստադիտողը շատ կսիրի նախագիծը»:

Խոսել ենք նաեւ ճաղատ լինելու անհարմարությունների եւ առավելությունների մասին. «Դերասանի համար այնքանով է խնդիր, որ մի քանի ամիս կպահանջվի, մինչեւ մազերն աճեն: Դու ճաղատ ես, չես կարող նկարահանվել այլ նախագծում, գործունեությունդ սահմանափակվում է: Բայց միեւնույն ժամանակ հով է, տարբեր տեսարանների ժամանակ փոխվելիս չես մտածում մարզերիդ տեսքի մասին»:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկ Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW