Արձակուրդների եւ հանգստի շրջան է, ու բոլորը փորձում են առիթը բաց չթողնել՝ աշխատանքի անցնելուց առաջ մի լավ լիցքավորվելու համար: Բացառություն չէ նաեւ Շերոն Սթոունը. 64-ամյա դերասանուհին լողավազանի մոտ կիսամերկ լուսանկար է հրապարակել:
«Երախտագիտորեն անկատար՝ այս կատարյալ օրը», - գրել է նա, ինչի հետ համաձայն չեն եղել բազմաթիվ հետեւորդներն ու գովասանքի խոսքեր են ուղղել:
Դերասանուհին նաեւ կիսվել է ավագ որդու՝ 22-ամյա Ռոենի լուսանկարով: Նրան Սթոունը որդեգրել է նախկին ամուսնու՝ Ֆիլ Բրոնշթեյնի հետ, ամուսնությունը տեւել է 6 տարի՝ բաժանվել են 2004 թվականին: Դրանից հետո նա որդեգրել է եւս 2 տղայի՝ Լերդ Վոնին եւ Քուին Քելլիին:
View this post on Instagram
2020 թվականին InStyle-ին տված հարցազրույցում Սթոունը պատմել է, որ իր ամենամեծ ձեռքբերումը մայրությունն է համարում:
«Ամենազիլ բանը, որ երբեւէ արել եմ՝ հավաքվելն ու առաջ շարժվելն է եղել, շարունակել գնալ նպատակի հետեւից՝ որպես մայր, ու երեխաներիս լավ դաստիարակել: Ես նրանց պատմում եմ այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ, կամ թե ինչն է ինձ ցավեցրել կյանքում, որպեսզի հասկանան, թե աշխարհն ինչպես կարող է հարձակվել կնոջ վրա: Ուզում եմ նրանք իսկական ասպետներ լինեն տղամարդկանց շարքերում»,- անկեղծացել է նա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: