Երգուհի Վերա Բրեժնեւան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն 7 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են, հայտնում են «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն եւ ռուսաստանյան այլ լրատվամիջոցներ:
Որոշ աղբյուրներ նշում են, որ զույգի կյանքն իդեալական չի եղել. նրանք կարող էին բաժանվել դեռ 2015 թվականին, երբ հորիզոնում հայտնվել էր շիկահեր Էրիկա Հերցեգը՝ դառնալով «Վիա Գրա» խմբի նոր կատարողը: Այն ժամանակ Բրեժնեւան կատակի էր տալիս ամուսնու ու Հերցեգի սիրավեպի մասին խոսակցությունները:
Վերա Բրեժնեւան եւ Կոնստանտին Մելաձեն
Բաժանման մասին են վկայում Բրեժնեւայի հրապարակումները սոցցանցերում: Մելաձեի հետ լուսանկարներից շատերն էլ նրա էջում չկան: Երգչուհին հիմա Իտալիայում է, որտեղ սեփականություն ունի, եւ հաճախակի է հետեւորդների հետ կիսվում իր առօրյայով: Իսկ Մելաձեի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա:
Լուրը հաստատել են նաեւ զույգի մտերիմները, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Բրեժնեւան այս շրջանում ակտիվորեն քննադատում է Ռուսաստանին, մինչդեռ Մելաձեն չեզոքություն է պահպանում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
3,185





