×


Վենետիկի «Լույսի պարահանդեսը»՝ նվիրված կինոյի վերածննդին

Վենետիկում շարունակում է ընթանալ 79-րդ միջազգային կինոփառատոնը, իսկ այդ ընթացքում քաղաք ժամանակ աստղերն ու հյուրերն այլ միջոցառումների էլ են մասնակցում եւ հետաքրքիր ժամանակ անցկացնում:

Նմանատիպ երեկոներից մեկը կազմակերպել են իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին ու Vanity Fair ամսագիրը: Իտալական բրենդը Վենետիկի կինոփառատոնի մշտական գործընկերներից է ու ամեն տարի քաղաք է բերում սուպերմոդելների ու ամենահայտնի դերասաններին՝ նրանց գեղեցիկ զարդարելով ու Armani Privè հավաքածուի ամենատարբերվող զգեստները նրանց տրամադրելով:


Կինոմիջոցառումների շրջանակում Արմանին անցկացնում է այսպես կոչվող «Լույսի պարահանդես»(Il Ballo Della Luce): Պարահանդեսը պայմանական բառ է երեկույթը բնորոշելու համար, այն ավելի շատ անցնում է տարբերվող ընթրիքի ձեւաչափով, որին ներկա են լինում նաեւ դիջեյներ ու երաժիշտներ:


Այս տարի էլ այն իսկապես աստղաշատ էր. բազմաթիվ հայտնի դեմքեր են հրավիրված եղել: Այդ օրը Վենետիկը լույսերի մեջ փայլել է ամբողջ գիշեր: Իրենց ներկայությամբ երեկոն ավելի վառ են դարձել Ջոււլիանա Մուրը, Իրինա Շեյքը, Բարբարա Պալվինը, Իզաբել Յուպերն ու էլի շատերը:


2020/21-ին քովիդի պատճառով երեկույթը չի անցկացվել եւ 2 տարվա դադարից հետո ավելի շքեղ ու հետաքրքիր կերպով է վերադարձել: Այս տարի տոնել են կինոյի վերածնունդը ծանր ժամանակներից հետո:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին