×


«Սիրտս կոտրված է», «Աղոթեք Հայաստանի համար». Քարդաշյաններն անդրադարձել են Հայաստանում տիրող իրավիճակին

Քարդաշյանների ընտանիքը՝ Քիմը, Քլոեն եւ Ռոբերտը, իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք Ինստագրամի story բաժնում կիսվել են Ջեք Քեշիշյանի գրառմամբ, որի տեքստն այսպիսին է.

«Պատկերացրեք, որ ձեր օրը սկսում եք մյուսների պես՝ արթնանում եք, համբուրում կնոջն ու երեխաներին եւ գնում աշխատանքի, սակայն երեկոյան, երբ տուն ենք վերադառնում, հավաքում եք առաջին անհրաժեշտության իրերը, կնոջ ու երեխաների հետ տնից հնարավորինս հեռու եք փախչում, որպեսզի փրկեք նրանց ու ձեր կյանքը: Հիմա պատկերացրեք այս բոլորն առանց այս կյանքի, որն ունենք ԱՄՆ-ում: Պատկերացրեք, որ այդ ամենը ստիպված եք լինելու անել առանց գումարի, տրանսպորտի կամ այլ ռեսուրսների: Ոչ մեկը ձեզ չի օգնելու:

Ցավոք, Հայաստանը չի պատկերացնում այդ ամենը, քանի որ դա երեկվա իրականությունն է: Ու նախապես միակ նախազգուշացումը տների բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»:

Քլոե Քարդաշյանը նաեւ գրել է, որ «սիրտը կոտրված է» Հայաստանում տեղի ունեցող դեպքերի առթիվ:  Նա կիսվել է «Ադրբեջանը սկսել է ռազմական գործողություններ եւ թիրախավորել Հայաստանի հարավը՝ Ջերմուկը, Սոթքը, Գորիսը» եւ այլ հոդվածներով:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին