×


Յեն Գիլան. «Չհավատա՛ք Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին»

Deep Purple խմբի երգիչ Յեն Գիլանն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի։

«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- ասված է երգչի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը խոսել էր Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների մասին: «Եվս մեկ ողբերգություն է կարծես ծավալվում, ու, ինչպես միշտ, վտանգ կա, որ լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։ Այսօր Հայաստանին կրկին վտանգ է սպառնում. այդ երկիրն ուզում են ջնջել երկրի երեսից: Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի սահմանին գտնվող խաղաղ գյուղերը՝ ցանկանալով ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել իրավիճակը: Երեք դաժան բռնապետությունների դաշինքի դեմ Հայաստանն անպաշտպան է եւ գոյատեւելու համար Արեւմուտքի աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին»: Նրա գրառումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին