Դերասանուհի Իննա Խոջամիրյանը տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է կրակել սովորում:
«Կրակային պատրաստության արագացված դասընթաց անցանք հատուկ նպատակով:
Մի հայրենիք ունենք... Զենք բռնել իմանանք բոլորս՝ անկախ սեռից ու տարիքից»,- Ինստագրամում գրել է նա:
View this post on Instagram
Դերասանուհին նաեւ նշել է, որ նմանատիպ դասընթացներ հնարավոր է անցնել «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունում եւ ՈՄԱ/VOMA(Ողջ մնալու արվեստ)-ում:
Կադրը՝ «Սահմանին» հեռուստանախագծից
Խոջամիրյանը նկարահանվել է «Սահմանին» հեռուստանախագծում: Առաջին ֆիլմում մարմնավորել է սահմանամերձ գյուղում ապրող աղջկա, իսկ երկրորդում՝ միացել հատուկ ջոկատայինների խմբին։


×
2,914






