59 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեփեր Կուլիոն (իրական անունը՝ Արթիս Լեոն Այվի կրտսեր): Հիփ-հոփ երաժշտին համաշխարհային հայտնիություն է բերել հեղինակային Gangsta's Paradise հիթը, որը թողարկվել է 1995 թվականին՝ դառնալով տասնամյակի ամենաճանաչված երգերից մեկը:
Կուլիոյի մենեջեր Ջարեզ Փոսին ամերկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ ռեփերը մահից առաջ հյուրընկալվել էր ընկերոջը: Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են ընկերոջ տան լոգարանի հատակին: Մահվան հստակ պատճառները հայտնի չեն, ինչպես Փոսին է հայտնել TMZ կայքին, բժիշկները կարծում են՝ ռեփերը սրտի կանգ է ունեցել:
Կուլիոն երգեր է թողարկել դեռ 1980-ականներին, բայց համաշխարհային համբավ է սկսել վայելել հաջորդ տասնամյակում՝ «Gangsta's Paradise»-ի (թարգմանաբար՝ «Գանգստերական դրախտ») շնորհիվ: Այս երգի համար ռեփերը Գրեմմի է ստացել, սինգլը զբաղեցրել է տարբեր երկրների չարթերի առաջին հորիզոնականները: Gangsta's Paradise-ը հնչել է Միշել Պֆայֆերի մասնակցությամբ Dangerous Minds ֆիլմում:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: