Ճաշակը ձեւավորվում է մանկուց, դառնում սովորություն եւ ուղեկցում ողջ կյանքի ընթացքում: Հարմարավետությունը, բարձր որակն ու ճաշակը գնահատողների համար հաճելի նորություն ունենք. Mega Mall-ի 2-րդ հարկում իր դռները պաշտոնապես բացեց Cool Club լեհական հանրաճանաչ մանկական ապրանքանիշը, որը ներկայացնում է հագուստի, աքսեսուարների եւ կոշիկի տեսականի 0-14 տարեկան երեխաների համար:
Cool Club-ը ներկայացնում է Լեհաստանում կարված հագուստ, որի հումքը բարձր որակի է, չի առաջացնում ալերգիա, հեշտությամբ չի պատռվում ու վնասվում, ինչը կարեւոր է հատկապես չարաճճի երեխաների ծնողների համար: Դասական, սպորտային, դպրոցական հագուստ՝ տեսականին բազմազան է, գունեղ, տարբեր զարդանախշերով ու ոճով, ինչպես առօրյա կրման, այնպես էլ առիթների համար:
2001 թվականին հիմնադրված այս բրենդն արդեն հասցրել է դառնալ սիրելի՝ մշտապես ներկայանալով նորություններով ու որակյալ տեսականիով: Cool Club մանկական բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fami Group ընկերությունն է: Գործադիր տնօրեն Արեգնազան Մուրադյանը նկատում է, որ հիմա երեխաները շատ փոքր տարիքից սիրում են ինքնուրույն ընտրել հագուստ:
«Վերջին տարիներին մանկական խանութներն էլ ավելի պահանջված են դառնում, եւ Cool Club-ը սիրված ու պահանջված, նախընտրելի բրենդ է Հայաստանում: Բազմաոճ հագուստից բացի, մեզ մոտ նաեւ ներկայացված են մանկական աքսեսուարներ եւ խաղալիքներ, ինչը ամբողջացնում է երեխայի կերպարը: Քանի որ տեսականին տարբեր տարիքի երեխաների համար է, ծնողներն այստեղ կարողանում են ամբողջական գնումներ կատարել մի քանի երեխա ունենալու դեպքում: Մենք ունենք դեռահասների համար հագուստ, որը չափսերով մեծ է, եւ բոլոր այն մայրերը, ովքեր սիրում են երեխայի հետ նույնը կրել առօրյայում կամ լուսանկարվելու համար, հեշտությամբ կարող են ընտրել մեր տեսականիից: Այս միտումը շատերն են սիրում ու կիրառում:
Ամեն տարի հայտարարվում են տարվա թրենդային գույներ, իսկ մեզ մոտ միշտ բոլոր գույներն էլ արդիական են և երեխաները հանգիստ կարող են ընտրել հագուստ՝ նախընտրությունը տալով սիրելի գույնին»,-նշում է տնօրենը:
Երեխաներին հագուստ ընտրելու հարցում օգնում են նաեւ խանութ-սրահի բանիմաց ու ակտիվ աշխատակիցները՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում: Խանութ-սրահի բացման օրը հաճախորդներին եւ հյուրերին սպասվում էին հաճելի անակնկալներ. գործում էին զեղչեր աշուն-ձմեռ 2022 տեսականու համար, բացի այդ, ներկաները պտտում էին անիվը, շահում նվեր կամ զեղչ:
Խանութում զեղչային համակարգը շատ ճկուն է. մինչեւ հոկտեմբերի 11-ը 20% զեղչ կգործի ողջ տեսականու համար, իսկ հաջորդիվ կգործեն սեզոնային ու հատուկ զեղչերի տարբերակները: Կատարելով գնում՝ յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում ստանում է կուտակային զեղչի քարտ, որը հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ, կատարելով 500 000 - 1 000 000 դրամի գնում՝ զեղչը դառնում է 10%, իսկ 1 000 000 եւ ավելի գնումների դեպքում այն դառնում 15%:
Cool Club-ը մանկական հագուստի, աքսեսուարների եւ կոշիկի ապրանքանիշ է, որը միշտ ձեր երեխայի կողքին է, խաղի, զբոսանքի, ուսման ու ժամանցի պահին, որովհետեւ հարմար է եւ վստահելի:
Կարող եք գնում կատարել ինչպես կանխիկ, այդպես էլ անկանխիկ, գործում է paylater անտոկոս հետվճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս գնել հիմա, իսկ վճարել 3 կամ 6 ամսվա ընթացքում: Բոլոր այն հաճախորդները, որոնք ինչ-ինչ պատճառով չեն հասցնում այցելել սրահ, կարող են իրենց տանը պատվերը ձեւակերպել խանութի սոցիալական հարթակներում գործող պաշտոնական էջերի միջոցով, իսկ շուտով կներկայացվի նաեւ կայքն իր բոլոր հնարավորություններով: Գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում:
Cool Club լեհական բրենդի նորություններն այսքանով չեն սահմանափակվում. շուտով կներկայացվի նաեւ 2-րդ խանութ սրահը Ռիո Մոլ-ի 2-րդ հարկում: Մշտապես թարմացվող նոր տեսականուն, գներին, ակցիաներին եւ սեզոնային զեղչերին կարող եք հետեւել Cool Club-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերում։
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/CoolClub.Armenia
Ինստագրամ՝ https://www.instagram.com/coolclub_armenia/
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: