Կինոյի ու որակյալ ձայնի սիրահարները վաղ թե ուշ իրենց հին տնային տեխնիկան փոխարինում են նոր տեխնիկայով՝ ժամանակին համընթաց եւ այսօրվա պահանջներին համապատասխան: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ձայնային վահանակների վրա, որոնց օգնությամբ կարող եք արագ բարելավել հեռուստացույցի բարձրախոսների հնչողությունը: Բացի այդ, ձայնային վահանակները կարող են փոխարինել մի քանի բարձրախոսներից բաղկացած հսկայական աուդիո համակարգերին: Ձայնային վահանակները ոչ միայն զգալիորեն բարձրացնում են ձայնի որակը, այլեւ հրաշալի տեղավորվում տան, բնակարանային տարածության մեջ՝ դառնալով ինտերիերի հիանալի դիզայներական հավելում:
Դանիական աուդիո ապրանքանիշի՝ Bang & Olufsen-ի նորարարական եւ մանրակրկիտ մշակած բարձրորակ Beosound Theatre ձայնային վահանակի օրինակով մենք ցույց կտանք, թե ինչպես է այս աուդիո համակարգը՝ նախագծված որպես աշխարհի ամենահզոր եւ կլանող աուդիո համակարգ, վերասահմանում կինեմատոգրաֆիայի հնչողությունը եւ դրա տեխնիկական այլ հատկանիշները տնային պայմաններում:
Հզոր ձայնի, առաջադեմ տեխնոլոգիական հարթակի եւ Beosound Theatre-ի մոդուլային կառուցվածքի շնորհիվ ընկղմվում ես մի քանի բարձրախոսներից բաղկացած աուդիոհամակարգի մեջ, որը հեշտությամբ տեղավորվում է ցանկացած էկրանում: Beosound Theatre-ն իրական կինոթատրոնի միջավայր է ստեղծում ձեր տանը: Շնորհիվ իր մոդուլային կառուցվածքի, որը թույլ է տալիս թարմացնել, այլ ոչ թե փոխարինել վահանակը, այն կծառայի տասնամյակներ:
Վահանակը ստեղծում է կինոթատրոնի հզոր եւ կլանող միջավայր շնորհիվ ներկառուցված 12 բարձրախոսների, ներառյալ երկու հատուկ պատրաստված 6,5 դյույմանոց ցածր հաճախականությամբ բարձրախոսների եւ 800 Վտ հզորությամբ ուժեղացուցիչի, որն ապահովում է մինչեւ 112 դԲ ձայնային ճնշում: Ձայնի հստակությունն ապահովում է հատուկ պատրաստված կենտրոնական ալիքը, որտեղ բարձր հաճախականությամբ բարձրախոսը տեղադրված է ուղիղ միջին հաճախականությամբ բարձրախոսի դիմաց, ինչն էլ ձայնն ավելի ճիշտ է բաշխում, հետեւապես բարձրացնում ձայնի որակը:
Հիմնվելով Bang & Olufsen-ի առաջատար Beolab 90 բարձրախոսների համար մշակված հատուկ ձայնային կառավարման ֆունկցիաների առանձնահատկությունների վրա՝ Beosound Theater-ը ներկայացնում է ձայնի նոր եռաչափ ուղղություն՝ ուղիղ, կողային եւ դեպի վեր հնչող, այսինքն դրայվերներն աշխատում են ոչ միայն միասին ձայն ստեղծելու համար, այլեւ ձայնային ճառագայթներն ուղղում են լայնությամբ կամ այլ ուղղությամբ:
Օգտագործվում է նաեւ այնպիսի տեխնոլոգիա, որը ձայնը հեռացնում է ունկնդրից, ինչը մեծացնում է տարածության զգացողությունը եւ ապահովում է կլանող էֆեկտ:
Վարպետության եւ դիզայնի եզակի մոտեցումը նպաստում է նրան, որ մոդուլային սկզբունքների հիման վրա դուք հեշտությամբ կարող եք ձայնային համակարգը վերածել պատի կամ հատակի ամբողջական համալիրի Bang & Olufsen հեռուստացույցի հետ, որպեսզի այն կատարյալ կերպով տեղավորվի ինտերիերի մեջ եւ չզբաղեցնի ավելի մեծ տարածք, քան առկա հեռուստացույցը:
Մոդուլային կառուցվածքը կիրառելի է նաեւ հեռուստացույցի էկրաններին եւ ձայնային վահանակի փոփոխվող կափարիչի դեպքում: Ալյումինե «թեւերը»՝ կախիչները նաեւ երկարում են ավելի մեծ տրամագծով էկրանների հետ օգտագործման դեպքում, միաժամանակ առաջարկելով այլ՝ կատարյալ ինտեգրված լուծումներ սարքի երկարակեցության համար: Դրա համար մշակվել են հատուկ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս թարմացնել ձեր արտադրանքը, այլ ոչ թե փոխարինել այն նորով, ժամանակի հետ շարունակել զարգացնել սարքը, այնպես ինչպես նշված է վերեւում:
Beosound Theatre-ի կախիչը թույլ է տալիս գրեթե ցանկացած էկրան միացնել ձայնային վահանակին. այլեւս կարիք չկա ներդրումներ կատարել նոր հեռուստացույցի ձեռք բերելու մեջ, կարելի է պարզապես ընտրել լավագույնը հեռուստացույցը: Ինտերֆեյսի կախիչը շարժիչով է եւ անխափան կապ է ստեղծում տակդիրի եւ հեռուստացույցի էկրանի միջեւ, կախիչն ունի խցիկ՝ խելացի կարգավորիչ տուփերի համար եւ թաքցնում է ավելորդ մալուխները՝ ներկայացնելով հեռուստացույցը որպես մեկ ամբողջություն:
Beosound Theatre-ը կարող է օգտագործվել նաեւ որպես հատուկ ձայնային համակարգ՝ ընձեռելով տնային կինոթատրոն ստեղծելու նոր հնարավորություններ: Յոթ ներկառուցված ելքերով եւ մինչեւ 16 արտաքին բարձրախոսների աջակցությամբ, այն կարող է դառնալ ամբողջական Dolby Atmos 7.1.4 ձայնային համակարգի սիրտը:
Beosound Theatre-ը բասերի կառավարման նոր համակարգով է, որի նմանօրինակը չկա, այն առավելագույնի է հասցնում ամբողջ համակարգի ներուժը եւ օգնում է վերահսկել ռեզոնանսը սենյակում, երաշխավորելով, որ տարբեր բարձրախոսներն աշխատեն միասին եւ ո՛չ միմյանց դեմ: Ձայնային վահանակը շարունակում է Beolab 8000-ի, Beolab 18-ի եւ Beolab 28-ի դիզայնի փիլիսոփայությունը, որի նպատակն է տպավորություն ստեղծել, որ ծանր ձայնը հավասարակշռվում է մի կետի վրա: Beosound Theatre-ի դիզայնն արտացոլում է առագաստանավերի նրբագեղությունը, տպավորություն ստեղծելով, որ այն հենված է օդում լողացող ալյումինե սայրին:
Beosound Theatre-ն ունի Roomsense-ի տեղադրման նոր տեխնոլոգիա, այսինքն երբ արտաքին խոսափողը տեղադրվում է ունկնդրման դիրքում: Beosound Theater-ը կաշխատի Bang & Olufsen հավելվածի հետ՝ չափելու ունկնդրից մինչեւ ձայնային վահանակ եղած հեռավորությունը՝ յուրաքանչյուր բարձրախոսին հատկացնելով դեր՝ հիմնվելով տեղադրման դիրքերի վրա: Այն կկատարի նաեւ ձայնային փոխհատուցում յուրաքանչյուր բարձրախոսի համար՝ եթե տեղադրվում է առանձին, պատի մոտ կամ անկյունում, ինչպես նաեւ ընդհանուր սենյակի փոխհատուցում` անցանկալի ռեզոնանսից խուսափելու համար:
Roomsense-ը կատարյալ կարգավորվում է վայրկյանների ընթացքում՝ թույլ տալով սենյակները կահավորել այնպես, ինչպես ցանկանում եք, այլ ոչ թե բարձրախոսների տեղադրմանը համապատասխանեցնելով:
Soundbar-ը Bang & Olufsen-ի սեփական ծրագրային հարթակով է, որը կոչվում է «Mozart», այն շարունակում է արտադրանքի անխափան կապի ավանդույթը՝ ստեղծելով այնպիսի տնային աուդիո համակարգ, որը կծառայի սերունդներ: «Mozart»-ը համալրված է վերամշակող հզորությամբ եւ հիշողությամբ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում ներդնել նոր հնարավորություններ, որպեսզի հետագայում էլ հնարավոր լինի ապահովել անխափան աշխատանք այլ աուդիո սարքերի հետ:
Այս ձայնային համակարգի հիմնական առավելությունը ոչ միայն հիանալի հնչողությունն է, այլեւ երկարակեցությունը: Ինչպես տեսնում եք, Beosound Theatre-ը ձայնի նոր տեսլական է եւ իրական կինոթատրոնի մթնոլորտ Ձե՛ր տանը:
Երեւանում Beosound Theatre-ը կարող եք ձեռք բերել «Casa Ricca by Euroluce» ստուդիայից, որը գտնվում է Լեո 1 հասցեում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: