×


Շաբաթվա ֆեշն իրադարձությունն ու Քարդաշյանի մրցանակը

1962 թվականին հիմնադրված Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդն ամեն տարի պարգեւատրում է ոլորտի լավագույններին: CFDA Fashion Awards 2022-ն անցկացվեց Նյու Յորքում՝ բազմաթիվ հայտնիների մասակցությամբ: Իսկ մրցանակի հավակնորդների ցանկում էին Քիմ Քարդաշյանը, Լենի Կրավիցը, Ռաուլ Լոպեսը, Պատի Ուիլսոնը, Ելենա Վելեսն ու ուրիշներ:


Քարդաշյանը SKIMS բրենդի համար արժանացավ մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին նորարարության մրցանակին: Քիմն ու նրա ողջ ընտանիքը գեղեցիկ ու անսովոր զգեստների շնորհիվ միջոցառման ընթացքում գրավել էին բոլորի ուշադրությունը: Քիմն ընտրել էր Dolce & Gabbana-ի գարուն-աշուն 2023 հավաքածուից զգեստ:

Նրա քույրը՝ Քենդալ Ջենները, նախընտրել էր երկար սպիտակ զգեստ: Քայլի Ջենները փորփրել էր վինտաժային արխիվներն ու կրել Թիերի Մյուգլերի՝ 1990 թվականի հավաքածուից հագուստ: Քլոե Քարդաշյանը փայլել է կարմիր գորգին բրոնզագույն ու խոր բացվածքով LaQuan Smith-ով:


Դստերն աջակցելու ու շնորհավորելու էր եկել նաեւ մայրը՝ Քրիս Ջենները: Նա տպավորիչ հայտնվել է Schiaparelli-ի երեկոյան երկար զգեստով՝ այն համալրելով ձեռնոցներով ու ոսկե զարդերով:


Արարողության բացումն ազդարարել է երգչուհի Շերն ու ոճաբան Պատի Ուիլսոնին մրցանակ հանձնել: Երեկոյի ընթացքում նա բեմի վրա նաեւ երկրորդ անգամ է հայտնվել՝ Ջեֆրի Բինի անվան մրցանակով պարգեւատրելով Լորի Լին ու Ռիչարդ Սթարքերին:


Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը միասին են եկել միջոցառմանը, թեեւ համատեղ լուսանկարներ չկան, սակայն նորից ակտիվացել են խոսակցությունները, որ կրկին հանդիպում են:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին