Երգչուհի Սոնա Շահգելդյանն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն լուրին, որ դեկտեմբերի 31-ին կոտրել են իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին եւ սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։
«Առավոտյան կոտրել էին մեքենայիս ապակին՝ փորձելով վնասել մեքենան: Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր իմացող մարդու կողմից՝ Ամանորի գիշերը վատություն անելու ինձ: Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով», - Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Սոնան նշել է, որ բարի մարդիկ արագ արձագանքել են եւ օգնել ապակի տեղադրել, ինչից հետո հասցրել է նախատեսված աշխատանքին:


×
2,346





