×


Ռոզա Լինը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով բաճկոնով

Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին՝ բեմ դուրս գալով «Դադարեցրեք շրջափակումը» եւ «Արցախ» գրություններով բաճկոնով: Այդպես երգչուհին փորձել է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մեկ ամսից ավելի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:

Երգչուհին այս տարի միացել է հայտնի կատարողներին ու ելույթ ունեցել Լոս Անջելեսում տեղի ունեցած մեծ համերգին, որը բավական հետաքրքիր է անցել: Նախ կատարել է «Hallelujah»-ն, ապա «Choices»-ը, ապա ներկայացել որպես «Ռոզա Լին՝ Հայաստանից» ու պատմել հանդիսականներին, որ այդտեղ ելույթ ունենալն իր համար իսկական երազանք է:


Լինը նստել է դաշնամուրի մոտ ու ցուցադրել իր հմտությունները՝ կատարելով Դունկան Լոուրենսի հետ 2022-ին թողարկած «Would Do It Again» երգը: Երգչուհու կատարմամբ հնչել են նաեւ «Every Breath You Take»-ը, «Never Be Mine»-ը, որում կան «Տխուրն այն է, որ ես միշտ քոնն եմ լինելու, իսկ դու երբեք իմը չես լինի» լիրիկական տողերերը:


Իսկ Հայաստանի դրոշը շատ բարձր Լինը պահել է իր վերջին ելույթի ժամանակ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW