Նոր Օռլեանում կայացած «Միսս Տիեզերք 2022» գեղեցկության մրցույթում հաղթել է ամերիկուհի Ար’Բոննի Գաբրիելը:
28-ամյա գեղեցկուհին զբաղվում է էկո հագուստի արտադրությամբ, իր անունով ապրանքանիշ ունի, մոդել է, նաեւ օգնում է կարուձեւ սովորել կարիքի մեջ հայտնված կանանց: Գաբրիելը մրցույթի մասնակիցներից տարիքով ամենամեծն էր եւ իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ կարիք կա հետագայում տարիքային շեմը բարձրացնել:
Посмотреть эту публикацию в Instagram
Ազգային տարազների մրցույթում կրել է զգեստ՝ նվիրված NASA-ի «Արտեմիդա» առաքելությանը, որը նպատակ ունի 2024 թվականին առաջին անգամ կին տիեզերագնաց ուղարկել Լուսին: Ամերիկուհին բավական անսովոր տեսքով էր լուսնի եւ աստղերի պատկերով 15 կգ-ոց հանդերձանքով:
Ի դեպ, տարազների մրցույթին յուրահատուկ է եղել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինա Այանյանը: Նա բեմ է բարձրացել հայկական նախշերով թիկնոցավոր զգեստով ու վահանով: Գեղեցկուհին նաեւ ցուցադրել է «Հայաստանն ունի կյանքի իրավունք» ցուցանակը:
Посмотреть эту публикацию в Instagram
Այանյանը 25 տարեկան է, բնակվում է Բոստոնում, սիրում է դաշնամուր նվագել, պարել եւ դահուկ վարել, ինչպես նաեւ հայկական ուտելիքներ պատրաստել: Մրցույթի ավարտից հետո Ինստագրամում հետեւյալն գրությունն է կատարել. «Մեծ պատիվ էր «Միսս Տիեզերք» մրցույթում ներկայացնել մեր պատմական ազգը»:
Այանյանը հիմնադրել է «Ով ենք մենք» կրթական կազմակերպությունը եւ «Արեւիկ» հայկական մանկական հիմնադրամը, որը տեխնիկա եւ կրթական պարագաներ է տրամադրում Հայաստանի մանկատներին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: