Երգչուհի ու դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ սոցցանցերում չկար. նա ապաակտիվացրել էր իր էջն ու փորձում էր հաղթահարել Ջասթին Բիբերից ծանր բաժանումը:
Բայց արդեն տեւական ժամանակ է՝ նորից ակտիվ է Ինստագրամում, այս անգամ էլ ցույց է տվել իրեն առանց շպարի, մաշկի թերություններով եւ առանց վարսահարդարման՝ պարզապես գրելով. «Ես»:
Այդ անկեղծ ու անմիջական նկարը նրա 375 մլն հետեւորդների մեծ մասը հավանել է ու դրական մեկնաբանություններ գրել: Իր կարծիքն է հայտնել նաեւ Բրուքլին Բեքհեմի կինն ու Գոմեսի ընկերուհին՝ Նիկոլա Պելտցը: «Ամենագեղեցիկն ես»,- գրել է նա:
Գոմեսը վերջին շրջանում հաճախ է խոսում սեփական անձն ընդունելու կարեւորության մասին: Նա նաեւ տեսանյութ էր հրապարակել ու պատասխանել իրեն գիրացած համարող երկրպագուներին: Գոմեսի կազմվածքը քննադատել էին «Ոսկե Գլոբուս»-ից հետո, որը տեղի է ունեցել հունվարին:
Լրատվամիջոցները գրում են, որ հիմա երգչուհին վերջապես երջանիկ է իր նոր սիրեցյալի՝ The Chainsmokers խմբի մասնակից Դրյու Տագարտի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: