×


«Գրեմմի 2023»-ից ուշացած Բեյոնսեի ռեկորդը, սիրելիի հետ ժամանած Ադելն ու մյուս հաղթողները

Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա երգ է ճանաչվել Բոննի Ռեյթի «Just Like That»-ը, տարվա ձայնագրությունը Լիզզոյի «About Damn Time»-ն է, լավագույն զուգերգը՝ Սեմ Սմիթի եւ Քիմ Պետրասի «Unholy»-ն:


Լավագույն փոփ ալբոմը Հարրի Սթայլի «Harrys’s House»-ն է, Սամարա Ջոյսը լավագույն երիտասարդ կատարողն է, լավագույն տեսահոլովակը Թեյլոր Սվիֆթի «All Too Well (The Short Film)»-ն է, լավագույն փոփ սոլո կատարում է ճանաչվել Ադելի «Easy on Me»-ն:


Բեյոնսեն «Գրեմմի»-ի է արժանացել չորս անվանակարգում՝ «Լավագույն պարային ձայնագրություն» (Break My Soul), «Լավագույն պարային ալբոմ» (Renaissance), «Լավագույն R&B կատարում» (Plastic Off The Sofa) եւ «Լավագույն R&B երգ» (Cuff It): Նա այսպիսով ռեկորդ է սահմանել՝ դառնալով տարբեր անվանակարգերում «Գրեմմի»-ի ամենաշատ առաջադրված (88) եւ ամենաշատ հաղթանակներ ունեցող (32) երգչուհին:


«Գրեմմի»-ի կարմիր գորգն ավանդաբար աչքի է ընկնում գեղեցիկ ու արտասովոր զգեստներով, այս տարին էլ բացառություն չի եղել՝ Doja Cat-ի սեւ Versace-ից մինչեւ Քեյսի Մասգրեյվսի վարդագույն Valentino-ն:


Մադոննայի դուստր Լուրդես Լեոնը կրել է կրծքի սրածայր հատվածով զգեստ,  նմանատիպ հագուստով նրա մայրը հաճախ է ելույթ ունեցել: Քարդի Բին էլ Քենդրիկ Լամարին լավագույն ռեփ կատարողի մրցանակը հանձնելիս կրել է Paco Rabanne` հարգանքի տուրք մատուցելով օրեր առաջ կյանքից հեռացած դիզայներին:


Այս տարվա մրցանակաբաշխությունն աստղային հյուրերի պակաս չի ունեցել, ներկա են եղել Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը, Մեգան Ֆոքսը, Փերիս Հիլթոնը եւ ուրիշներ: Մրցանակներ ստացած Ադելն ու Բեյոնսեն կարմիր գորգին չեն եղել: Ադելն իր սիրեցյալի՝ Ռիչ Փոլի հետ է եկել ու աննկատ հասել իր սեղանին, իսկ Բեյոնսեն ուշացել է խցանումների պատճառով, բայց, ինչպես միշտ, տարբերվող է եղել՝ կրելով Gucci: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ 64-ամյա Մադոննան, որը բեմ է բարձրացել սպիտակ վերնաշապիկով, ժիլետով ու սեւ կիսաշրջազգեստով:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին