×


«Ռիսկային քայլ ենք արել». չհրապարակված կադրեր՝ Թելմանի եւ Էթերիի մասնակցությամբ նոր սերիալից

«Արմենիա TV»-ի եթերում երեկվանից մեկնարկել է «Երեք նամակ Բելլայից» սերիալը: Ո՞ւմ է Բելլան թողնում երեք նամակ եւ ինչո՞ւ, նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը չի ցանկանում բացահայտել. «Ամենը պարզ կլինի ընթացքում»:

Այս անգամ եւս Ելենան համագործակցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, ռեժիսորը Քաջայր Հակոբյանն է: Նոր սերիալի դերասանական կազմում են Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Իրինա Այվազյանը եւ այլք:


«Արդեն հայտնի դերասանների կողքին կան նաեւ սկսնակներ, որոնք ընտրվել են քասթինգի եւ փորձերի արդյունքում»,-նշել է Ելենան:  

Նախագծի նկարահանումները մեկնարկել են ԱՄՆ-ում, այժմ շարունակվում են Հայաստանի մարզերում եւ Երեւանում:


«Չի բացառվում, որ էլի նկարահանումներ կունենանք Միացյալ Նահանգներում: Այս նախագծում արել ենք բավական ռիսկային քայլ՝ կրկնել ենք Թելման-Էթերի տանդեմը, ու կարծում եմ՝ հեռուստադիտողը սպասում էր: Ոչ միայն նախորդ նախագծի շնորհիվ սիրվեց այս զույգը, այլ իրենց գործոնը մեծ է. շատ ներդաշնակ են»,- ասել է պրոդյուսերը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW