Խառը մենամարտերում հանդես եկող Մելսիկ Բաղդասարյանն ընդգրկվել է Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ «Կատանա» մարտաֆիլմի դերասանական կազմում:
Ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջերեմի Զագն է, պատմում է նախկին աշխարհի չեմպիոնի մասին, որը Ճապոնիայում յակուձաների կողմից դստեր առեւանգումից հետո ստիպված է վերադառնալ սպորտ, հայտնում է Armenian Film Society-ն:
66-ամյա Ժան-Կլոդ Վան Դամն այնպիսի նշանավոր ֆիլմերից հետո, ինչպիսիք են «Արյունոտ սպորտ»-ը, «Քիքբռնցքամարտիկը» եւ «Կրկնակի հարվածը», նորից կվերադառնա մարտարվեստին:
Մելսիկ Բաղդասարյանը
Ֆիլմի դերասանական կազմում 34-ամյա Բաղդասարյանից բացի, կլինի նաեւ քիքբոքսինգի աշխարհի ֆրանսիացի չեմպիոն Սիրիլ Բենզակենը։
Նկարահանումները կմեկնարկեն 2027-ի ապրիլին ու կանցկացվեն Ճապոնիայում, Ֆրանսիայում եւ Լոս Անջելեսում։
Բաղդասարյանը 6 տարեկանում սկսել է զբաղվել կարատեով, ապա հետաքրքրվել է քիքբոքսինգով, իսկ ավելի ուշ՝ մուայ թայով։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է Գլենդելի մարտական ակումբում։
Բաղդասարյանը հանդես է գալիս UFC-ի կիսաթեթեւ քաշային կարգում: MMA-ում ունի 8 հաղթանակ ու 5 պարտություն:


×
61





