×


Huggies ապրանքանիշի անակնկալը Հայաստանում ծնված 8 միլիարդերորդ երեխային

Միավորված ազգերի կազմակերպությունը 2022 թվականի նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ աշխարհի բնակչության թիվը հասել է 8 միլիարդի։

«Աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը։ Այս աննախադեպ աճը պայմանավորված է մարդկանց կյանքի տեւողության աստիճանական աճով` շնորհիվ հանրային առողջության, սննդի, անձնական հիգիենայի եւ բժշկության բարելավման:

Յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր խորհրդանշական՝ 8 միլիարդերորդ մարդուն, քանի որ ճշգրիտ հաշվարկել, թե ով է այդ մարդը, հնարավոր չէ։ Մեզ համար Հայաստանում այդ խորհրդանշական մարդն Արփին է», - գրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում։

Արփին ընտանիքի երրորդ զավակն է, ունի 2 եղբայր, եւ ինչպես Արփիի մայրը՝ Անին է ասում, նա երկար սպասված փոքրիկ է:

Huggies ապրանքանիշը, հավատարիմ լինելով իր հոգատար եւ ուշադիր մոտեցմանը, փոքրիկին դիմավորեց հաճելի անակնկալով՝ նվիրելով մեկ տարվա համար նախատեսված տակդիրների հավաքածու եւ խոնավ անձեռոցիկներ։ Huggies-ը փոքրիկին ողջունելիս չէր մոռացել նաեւ տորթն ու փուչիկները, ինչպես նաեւ այլ օգտակար նվերներ։

Ապրանքանիշի մասին

«Kimberly-Clark»-ը անհատական խնամքի միջոցների խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում։ Իր 140-ամյա պատմության սկզբից ի վեր ընկերությունը կենտրոնացել է սպառողների սպասելիքները գերազանցող նորարարական ապրանքների մշակման վրա: «Kimberly-Clark» առաջին հետազոտական լաբորատորիան բացվել է 1914 թվականին եւ այդ ժամանակվանից սկսած առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ բարելավվել է ընկերության արտադրանքի որակը եւ ֆունկցիոնալությունը:

«Kimberly-Clark»-ի բոլոր արտադրանքները նախատեսված են ձեր կյանքի որակը բարելավելու եւ ձեր սիրելիների մասին հոգ տանելու համար:

Ավելի քան հինգ տասնամյակ Huggies®-ը «ծնողական ճանապարհորդության» մի մասն է հանդիսանում: Շատ բան է փոխվել 1968 թվականին առաջին Kimbies տակդիրների թողարկումից հետո, ներառյալ նորամուծությունները, որոնք օգնել են երեխաներին մնալ մաքուր եւ առողջ: Բրենդը կարծում է, որ չկա ավելի հզոր բան, քան ծնողների կապը իրենց երեխաների հետ: Ահա թե ինչու Huggies® ապրանքանիշը՝ ոգեշնչված լինելով այդ փաստից, ծնողների կողքին է երեխայի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW