Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դեւոյանը երկար տարիներ շարունակ ցույց են տալիս, թե որքան ջերմ ու ընկերական կարող են լինել հարսի եւ սկեսրոջ հարաբերությունները:
Երգչուհին իրենց նոր լուսանկարներն է հրապարակել եւ գրել է. «Դե, պատմեք ձեր հարաբերությունների մասին։ Օրինակ՝ մերն այսպես են ստացվել»:
Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում Զարուհի Բաբայանը խոստովանել էր, որ միմյանց լրացնում ու օգնում են. «Ունենք ավանդույթ՝ եթե նոր գաղափարներ ու մտքեր են ծնվում, ապա նստում ենք կլոր սեղանի շուրջ ու քննարկում»:
Իսկ Սոֆի Դեւոյանը բացահայտել էր միասին համերաշխ ու սիրով ապրելու գաղտնիքը. «Առաջին հերթին պետք է սկեսուրը իմաստուն լինի, հարսն էլ` խելացի: Եթե մեծերը չեն վերաբերվում իրենց հարսին ինչպես անծանոթ աղջկա, այլ ընդունում են հարազատի պես, ապա այդ ընտանիքում խնդիրներ չեն լինի: Իհարկե, երբեմն պետք է նաեւ զիջել: Առաջին իսկ օրվանից, երբ Զառան մեր տուն է մտել, մենք ապրում ենք հաշտ ու խաղաղ: Գիտեմ, որ մարդիկ կարող են չհավատալ, բայց մեր դեպքում նույնիսկ աներեւակայելի լավ հարաբերություններ են»:
Բաբայանն էլ ավելացրել էր. «Եթե երջանիկ չլինեինք մեկ հարկի տակ, ապա զուր տեղը մեկս մյուսիս կյանքը չպղտորելու համար վաղուց առանձին կապրեինք: Իմ եւ սկեսուրիս հետաքրքրություններն էլ բավական մոտ են: Ունենք ցանկություն միմյանց երջանկացնել եւ կարողանում ենք ճիշտ ժամանակին զիջումների գնալ: Ընտանիքում եսասեր լինելն է շատ խնդիրներ առաջացնում»:
BRAVO.am
Լուսանկարները՝ Մարիամ Գեւորգյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: