Սիլվի Բարկովան վերջերս է մայր դարձել, իսկ որդու լուսանկարներն առաջին անգամ հրապարակել է նրա 3 ամսականի առիթով:
Դերասանուհին բանաստեղծությունից տողերով է արտահայտել իր հույզերը. «Քեզ կյանք տվեցի: Քեզ կրել եմ այտուցված ոտքերով ու ստամոքսի այրոցով, պետք է առողջ սնունդ ուտեի, որպեսզի օգնեի քեզ մեծանալ ու ուժեղ լինել: Ծիծաղում էի ու նույն վայրկյանին էլ արտասվում: Դու ինձ նպատակ տվեցիր լինել ավելի լավը, առաջ գնալու ուժ տվեցիր: Իմ սրտում ու մտքում ես, եւ միշտ այդպես կլինի»:
Սիլվին ազգությամբ հնդիկ ամուսնու հետ բնակվում է Մումբայում, փոքրիկի հետ նոր ֆոտոշարքն էլ հնդկական տարազներով է:
Լուսանկարները՝ Կետիկյան ֆոտոստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: