Հայաստանն ունի իր Մադոննան ոճային եւ համարձակ զգեստների ընտրության հարցում։ Գրեթե 70 հազար մարդ արդեն հետեւում է նրան, եւ դուք էլ կարող եք միանալ նրանց։ Թեեւ Մադոննա Հարությունյանը վստահ է, որ նորաձեւության միտումներ թելադրող դառնալու երեք հեշտ քայլ պարզապես չկա, նա սիրով խորհուրդներ է տալիս իր հետեւորդներին։ Նա նաեւ վստահեցնում է՝ եթե ուզում ես կերպարդ ամբողջական լինի, ուշադրություն դարձրու համապատասխան աքսեսուարներին՝ հետաքրքիր ակնոց, կոշիկ, պայուսակ ու նոր աքսեսուարներ քո iPhone-ի եւ Apple Watch-ի համար։ Լավ, օրիգինալ աքսեսուարը կօգնի բազմազան դարձնել զգեստապահարանդ՝ առանց մեծ գումար ծախսելու։
– Քո էջը, կարծես, նորաձեւության եւ street art-ի մասնիկ լինի՝ հիանալի դասավորությամբ եւ շատ լավ մշակված նկարներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում յուրաքանչյուր ֆոտոշարքի համար։
– Շնորհակալություն: Սովորաբար շաբաթական 2-3 օր նկարահանում եմ ունենում։ Դա անդադար գործընթաց է: Օրեր կան, երբ միայն զբաղվում եմ լուքեր հավաքելով սպասվող նկարահանումների համար: Եթե փողոցային ֆոտոշարք է, ընդամենը 2 ժամ ունեմ կոնտենտ ստեղծելու համար, քանի որ լուսավորության լավագույն ժամը 16:00-ից 18:00-ն է։
- Ինչպիսի՞ լուսանկար երբեք չի հայտնվի քո բլոգում: Ես չկարողացա գտնել որեւէ լուսանկար, որում խառնված մազերով կամ տնային հագուստով ես:
– Դե, խառը մազերն ու տնային շորերը կմնան իմ story-ներում... Ի դեպ, նրանք հենց հիմա Vogue-ում են։ Երբեք չեմ հրապարակի որեւէ բան, որը չի համապատասխանում իմ ոճին։ Իսկապես, իմ ամենօրյա ոճն ամբողջովին նույնն է, ինչ տեսնում եք սոցցանցերում: Իհարկե, լինում են գեղարվեստական կամ թվային նկարահանումների որոշ տեսակներ, երբ օգտագործում եմ կերպարներ, որոնք երբեք չեմ փորձել իրական կյանքում միայն այն պատճառով, որ դրանց համար հարմար առիթներ չեմ ունեցել:
– Պրակտիկն ու գլամուրը սազո՞ւմ են իրար: Եվ եթե ստիպված լինեիր ընտրել այս երկուսից միայն մեկը, ո՞րը կընտրեիր:
- Այո, իհարկե սազում են։ Ինձ համար ավելի հետաքրքիր է համադրել միանգամայն տարբեր ոճերը մեկ look-ում։ Եթե ստիպված լինեի ընտրել միայն մեկը, դա, անկասկած, պրակտիկը կլիներ, որովհետեւ միայն գլամուրն ինձ համար ձանձրալի է։ Կարեւորն աքսեսուարների ընտրությունն է, որոնք շատ լավ ամբողջացնում են կերպարը: Դուք կարող եք գումար խնայել հագուստի վրա եւ միաժամանակ ոճային տեսք ունենալ: Բայց եթե ավելացնեք բարձր սեգմենտի բրենդների աքսեսուարներ, ձեր կերպարն ավելի թանկ տեսք կունենա։ Միաժամանակ, կան բազմաթիվ միջին սեգմենտի բրենդներ, որոնք փորձում են վերստեղծել բարձր նորաձեւության հայտնի նմուշները: Բայց ես հենց օրիգինալ ապրանքների եւ աքսեսուարների կողմնակիցն եմ։ Լուսանկարների համար ընտրում եմ հետաքրքիր գույներ իմ AirPods Max-ի համար: Հենց հիմա իմ սիրելին արծաթագույնն է։ Իսկ առօրյայի համար դիտարկում եմ iPhone-ի պատյանների նոր գույներ։ Նաեւ շատ գնահատեցի Apple Watch-ի ժապավենները՝ նոր կտորներից եւ բնական կաշվից:
- Որքանո՞վ է այժմ արդիական համադրել նորաձեւությունն ու տեխնոլոգիան նյութերում։ Կարո՞ղ են, օրինակ, հեռախոսի աքսեսուարներն իսկապես նորաձեւ լինել:
- Իհարկե, կարող են։ Մեր օրերում տեխնոլոգիան օգնում է նորաձեւությանը ստեղծել ապագա նորաձեւություն: Օրինակ, Apple ապրանքանիշը տարիներ շարունակ թրենդ է թելադրել եւ չի կորցրել իր արդիականությունը: Կարծում եմ՝ Apple-ի արտադրանքի դիզայնը նույնպես իր դերն ունի: Առաջին բառերը, որոնք անցնում են մտքովս Apple-ը ներկայացնելիս՝ որակ, հարմարավետություն եւ դիզայն: Հաճախ թրենդը գալիս է մարդկանցից: Բոլորը նկատեցին, թե որքան արագ AirPods Max-ը դարձավ մեր առօրյա look-ի ոճային մասնիկը:
- Աքսեսուարներին շա՞տ ես ուշադրություն դարձնում: Կա՞ աքսեսուար, որը միշտ քեզ հետ է:
- Արեւային ակնոցները: Նրանք միշտ ինձ հետ են։ Սիրում եմ հավաքել տարբեր ոճերի արեւային ակնոցներ։
- Իսկ ի՞նչը պետք է մշտապես ձեռքիդ տակ լինի աշխատանքի համար:
- Իմ iPhone-ը: Ամբողջ աշխատանքս անում եմ հեռախոսով՝ կոնտենտի ստեղծում, խմբագրում, պլանավորում եւ այլն:
- Ֆունկցիոնալ նորաձեւությունը հիմա ավելի պահանջված է, այդպես չէ՞։ Դա ձանձրալի չի՞ դարձնում նորաձեւությունը:
- Իմ կարծիքով, ձանձրալի չէ, խոսքն առաջընթացի մասին է:
- Նորաձեւության բլոգը քեզ համար հոբբի՞ է, թե՞ աշխատանք: Եվ դրա ո՞ր մասն է ամենաոգեշնչողն ու բարդը:
- Դա իմ հիմնական աշխատանքն է: Այն ինձ մշտապես ոգեշնչում է: Յուրաքանչյուր նոր համագործակցություն բերում է նոր ստեղծագործական գաղափարներ: Ամենաոգեշնչող եւ միեւնույն ժամանակ դժվար պահն այն է, որ դու խաղում ես քո իսկ ռեժիսորի դերը։ Մյուս մարտահրավերն այն է, որ եթե ուզում ես աշխատել միայն որպես բլոգեր, պետք է հրաժեշտ տաս կայունությանը։ Իհարկե, ռիսկային է, բայց ես, այնուամենայնիվ, ընտրեցի հետեւել իմ երազանքներին:
ԲԼԻՑ.
● Եթե ստիպված լինեիր զգեստապահարանիցդ ընտրել միայն մեկ բան, դա կլիներ…
- Իմ Balenciaga ակնոցները:
● Եթե ստիպված լինեիր անընդհատ միայն մեկ զույգ կոշիկ կրել, դա կլիներ…
- New Balance 530 սպորտային կոշիկները:
● Եթե տիպված լինեիր օգտագործել միայն մեկ ֆունկցիոնալ աքսեսուար, դա կլիներ…
- AirPods Max-ը:
● Եթե ստիպված լինեիր ընտրել միայն մեկ իր աշխատանքիդ համար, դա կլիներ…
- iPhone-ը:
● Եթե ստիպված լինեիր ընտրել միայն մեկ թեմա սոցիալական մեդիայի գործունեության համար, դա կլիներ…
- Նորաձեւությունը:
Եթե քո մեջ էլ մեծ ցանկություն առաջացավ գնել որոշ ամառային թրենդներ, ուշադրություն դարձրու Apple-ի աքսեսուարներին պաշտոնական վերավաճառողների մոտ՝ iSpace, Mobile centre, Zig Zag, iStore, UCOM, Vega:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: