×


«Սիմոն» վեպն էկրանավորվում է. դերերում են Թոխատյանը, Սպիվակովան, Բեզռուկովան եւ այլ հայտնիներ

Մոսկվաբնակ ռեժիսոր եւ պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը հայտնել է Նարինե Աբգարյանի «Սիմոն» գրքի հիման վրա նոր սերիալի նկարահանումների մասին:

«Սերգեյ Վոլկովի սցենարը հիանալի է: Արտակարգ դերասանական կազմ է լինելու»,- Telegram-ում գրել է Անդրեասյանը:

Սերիալի ռեժիսորն Արման Մարությանն է, նա մինչ այդ արդեն էկրանավորել է Աբգարյանի «Մանյունյա» գիրքն ու նկարահանել սերիալի 2 եթերաշրջան:


«Սիմոն»-ի գլխավոր դերերում են Հրանտ Թոխատյանը, Միքայել Արամյանը, Սաթի Սպիվակովան, Օլգա Կաբոն, Ալյոնա Խմելնիցկայան, Իրինա Բեզռուկովան ու այլք: Նկարահանումներին մասնակցելու են նաեւ Մարիամ Մանոն, Աննա Եգոյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Արսեն Միքայելյանը:

Սերիալի պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ:

2021 թվականին Նարինե Աբգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ «Սիմոն»-ին: Այն հումորով, հուզիչ ու կենդանի պատմություն է, որի առանցքում բոլորին սփոփող ու կանանց երջանկացնող տղամարդու՝ Սիմոնի կերպարն է:

«Ամեն ինչ սկսվեց թաղման պատմությունից. առանձին պատմվածք էր, ու մտադրություն չունեի գիրք դարձնել: Պարզապես գլխավոր հերոսուհիներն ինձ հանգիստ չէին տալիս, եւ երբ մեր շրջանի նախկին դատախազը պատմեց Սիլվայի պատմությունը, եկավ գրքի գաղափարը: Մեզ մոտ մեղադրելն ավելի լավ է ստացվում, քան փորձել հասկանալ ու ներել»,- նշել էր գրողը:


Աբգարյանի խոսքով՝ այս գիրքն այն մասին է, որ ոչ մի հանդիպում պատահական չէ. կյանքում հայտնված ամեն մարդ սովորեցնում է քեզ ու ինքն էլ սովորում, ու ինչ էլ լինի հետո, որքան էլ ցավոտ բաժանվեք, պետք է շնորհակալ լինել. «Իմ ցանկությունը Սիմոնի միջոցով ներելու ու հասկանալու մասին գրելն էր: Նա իմ ամենասիրելի հերոսներից է, ինքն էլ չի հասկանում, թե մյուսների համար ինչ է արել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մանոյի եւ Վարդան Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW