×


«Այդ պահերն իրական կյանքում եմ ապրել». բլոգեր Միշելը՝ նոր տեսահոլովակի, բլոգինգի եւ էմոցիաների մասին

Ընկերասեր, էմոցիոնալ, ստեղծագործող՝ իրեն այսպես բնորոշող բլոգեր Միշել Ղայթանջյանն այս ամառ ներկայացրեց իր նոր՝ «Գինին դատարկ սեղանին» երգի տեսահոլովակը, երկրպագուներին երաժշտական նորություններ է խոստանում նաեւ սեպտեմբերին։ Ասում է՝ երգն ու բլոգինգն առայժմ իրար չեն խանգարում։ BRAVO.am-ը Միշելի հետ զրուցել է բլոգինգի, երաժշտության եւ հումորի մասին։

«Գինին դատարկ սեղանին»՝ իրական էմոցիաներով. երգը ստեղծվել է մեկ տարի առաջ, բայց մեկ ամիս առաջ էր պրեմիերան։ Այն պահերը, որոնք ներկայացվում են երգում, իրական կյանքում պատահել են ինձ հետ. գինին այդպես թողել եւ գնացել են, երբ հասել է տաքսին, երբ իր տվածն ինձ քիչ է եղել։ Միշտ այդ երեք բառով արտահայտությունը եղել է իմ մտքում եւ վերածվել է երգի։


Շատ եմ ուզում երգել ու սիրում եմ այս ոլորտը։ Ուրախ եմ, որ սիրվեց կատարումս: Կարծիքները, որ իրենց են գտել երգում, ես կարողացել եմ ապրումակցել, ինձ համար ամենակարեւորն են ու այլ զգացողություններ են պարգեւել: Հումորային վիդեոներիս վերաբերյալ մեկնաբանությունները չեն, որոնք ստանում եմ ու սովոր եմ, տարբերվում են ու ինձ ստիպում ավելի լավ աշխատել։

Մեծ հույսեր ունեմ, որ գալու է մեծ բեմում երգելու օրը։ Հիմա ամեն ինչ անում եմ դրա համար։ Ավելի լուրջ եմ վերաբերվում երգարվեստին ու որոշել եմ զբաղվել պրոֆեսիոնալ վոկալով։ Այժմ ինչ անում եմ, դա իմ երաժշտական լսողության շնորհիվ է։ Շուտով կլինի «Գինին դատարկ սեղանին» երգի նոր տարբերակը եւ եւս մեկ զգացմունքային երգ։


Բլոգինգն այցեքարտ է. 8 տարի առաջ եմ սկսել՝ ռուսերեն լեզվով: 2013-ին ոգեշնչվել էի ռուս բլոգերներից, սկսեցի սկետչներ նկարել, տեղադրել իմ յութուբյան ալիքում։ Փոքր հաջողությունների հասա, երբ իմ սիրելի ռուս բլոգերը նկատեց ինձ ու մրցույթ հայտարարեց։ Հասկացա, որ ուզում եմ գիտելիքներս օգտագործել հայկական շուկայում ու զարգացնել։ Այդ ժամանակ 2-3 բոլգեր կար, 50-100 հետեւորդ ունեինք, Ինստագրամն այն չէր, ինչ այսօր, ՏիկՏոկն ընդհանրապես չկար։ Հիմա ամեն ինչ շատ ուրիշ է, զարգացել է, բայց մյուս կողմից էլ վատ կոնտենտն է շատացել:

Բլոգերը մարդ է, ով ասելիք ունի եւ կարողանում է իր ստեղծածը վաճառել։ Նա կարծիք է ձեւավորում, իսկ հետեւորդներն իրեն ընկալում են որպես ընկեր: Քո բլոգը չպետք է ձանձրացնի. իմ էջերում հիմնականում հումորային վիդեոներն են շատ դիտումներ ունենում: Սիրում եմ կատակել: YouTube-ում ուսուցողական, տեղեկատվական տեսանյութեր էի տեղադրում, հումորին անցա բանակից հետո՝ Ինստագրամում։


«Բլոգերը միայն ուզում է ամեն օր հաց ուտել ու քնել»՝ վերջերս այսպիսի միտք լսեցի մի հաղորդման ժամանակ: Այո՛, դա իմ հաց ուտելու աղբյուրն է, չգիտեմ՝ ում է խանգարում, բայց դա իմ քրտնաջան աշխատանքն է։ Նոր նախագծի գաղափար ունեմ, բայց դեռ չեմ բարձրաձայնի:

Ընկերություն բլոգերների միջեւ. Ագնեսի, Կոլյայի, Հայկի, Եվայի, Շուշանի ու Լիլիթի հետ շատ լավ ընկերներ ենք։ Օգնում ենք միմյանց տարբեր հարցերում։ Կան ընկերներ, որոնց կարող եմ զանգել «նեղ պահին»։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW