×


Ռոզա Լինը վերադարձել է Վանաձոր եւ այդ մասին հայտնել Արցախի խորհրդանիշով

Երգչուհի Ռոզա Լինը Միացյալ Նահանգներում վերջին ամիսներին համերգային շրջագայությունից հետո կրկին Հայաստանում է: Նա Ինստագրամի story բաժնում լուսանկար է հրապարակել իր հարազատ Վանաձոր քաղաքից ու գրել. «Ես տանն եմ»:

Լուսանկարում Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանի գրաֆիտի պատկերն է՝ #FreeArtsakh (Ազատ Արցախ) գրությամբ։


2022 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո երգչուհու կարիերան բուռն կերպով վերելք է գրանցել: Նախ մեծ հաջողություններ է գրանցել նրա «Snap» կատարումը, ապա Լինն է հայտնվել ամենատարբեր մեծ բեմերում:

Նա ելույթ է ունեցել «iHeartRadio ALTer Ego» համերգին, Էդ Շիրանի համերգային շրջագայության ժամանակ, Դունկան Լոուրենսի հետ թողարկել «Would Do It Again» երգը, հյուր եղել Ջեյմս Քորդենի երեկոյան շոուին: Այս ընթացքում Լինը մի քանի անգամ անդրադարձել է նաեւ Արցախի շրջափակմանն ու բեմ դուրս եկել Հայաստանի դրոշով:

Կարդալ ավելին

Quality Sign BW