HONOR-ը Հայաստանում սկսել է իր վերջին սմարթֆոնների՝ HONOR 90 եւ HONOR 90 Lite մոդելների վաճառքը։ Սովորաբար, ընկերությունը կարողանում է թողարկել թոփ սմարթֆոններ մատչելի գնով, ինչն այս անգամ եւս ստացվել է։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ հետաքրքիր լուծումներ է առաջարկում HONOR 90-ը։
Տուփի մեջ կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է
Վերջին տարիներին արտադրողները նախընտրում են խնայել ոչ միայն փաթեթավորման, այլեւ այնպիսի անհրաժեշտ պարագաների վրա, ինչպիսին է լիցքավորման սարքը։ HONOR 90-ի դեպքում ամեն ինչ կարգին է. առկա է ոչ միայն ասեղը, այլեւ լարն ու 66 Վտ հզորությամբ սնուցման բլոկը։
Լուսնային դիզայն
Ինչո՞ւ լուսնային։ Այդպես է արտահայտվում արտադրողը՝ շեշտելով տեսախցիկների հարթակների ձեւավորումը։ Առկա է երկու այդպիսի հարթակ, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրն իրականացված է շրջանագծերը ծածկող էլիպսների նման։ Ըստ մտահղացման՝ ստացված ծավալային պատկերները խորհրդանշում են լուսնի փոփոխվող փուլերը։
Հետեւի հատվածի ձեւավորումը նույնպես նորարական է։ Այսպես, HONOR 90-ի համար հասանելի բոլոր գույների մեջ ներառված է «արկտիկական սառույց» մարքեթինգային անվանումով տարբերակը։ Մակերեւույթի պատկերն ինչ-որ առումով իսկապես հիշեցնում է սառցե նախշազարդեր, որոնք փայլփլում են տարբեր անկյունների տակ։
Դասական լուծումների սիրահարների համար հասանելի է HONOR 90-ի սեւ տարբերակը՝ հարթ ծածկույթով։ Եվ երրորդ գունային լուծումը փայլատ մակերեւույթով զմրուխտե կանաչն է, որի վրա չեն մնում մատնահետքեր։
Նոր HONOR 90-ի դիզայներները, հավանաբար, ոգեշնչվել են բնության ուրվագծերով։ Այստեղից է կորությունների եւ սահուն գծերի առկայությունը։ Այսպիսի սարքը հաճելի է զգալ ափի մեջ։
Մատնահետքի սենսորը ներկառուցված է դիսփլեյի մեջ, իսկ ցուցիչն աշխատում է ակնթարթորեն եւ անսխալ։ Կարելի է նաեւ օգտվել դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման ֆունկցիայից, որն ակտիվանում է դիմային տեսախցիկի օգնությամբ։
HONOR 90-ը թարմ դիզայն ունի՝ ձեւավորման մեջ կիրառված գրավիչ առանձնահատկություններով։ Սակայն այն միացնելուց հետո ուշադրություն է գրավում շքեղ էկրանը։
Շատ, պայծառ, անվտանգ
Այս դիսփլեյին որեւէ դժգոհություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այն օժտված է իսկապես ֆլագման կարգի մատրիցով։ Խոսքը 120 Հց հաճախականությամբ եւ 1200х2664 կետայնությամբ 6,7-դյույմանոց OLED վահանակի մասին է։ Առաջինը նշանակում է, որ դիսփլեյի վրա շարժվող պատկերը մշտապես կմնա առավելագույնս հստակ եւ սահուն, իսկ բարձր կետայնությունը երաշխավորում է «փափուկ» պատկեր։
Բացի այդ, HONOR 90-ի դիսփլեյը խոստանում է իսկական նվեր դառնալ այն մարդկանց համար, որոնց աչքերը հոգնում են լայնաիմպուլսային մոդուլացիայի (ԼԻՄ) պատճառով առաջացող լուսային շողացումներից։ Այս տեխնոլոգիան կիրառվում է OLED մատրիցով սարքավորված բոլոր սմարթֆոններում եւ կարգավորում է լուսադիոդների պայծառությունը դրանց միացման եւ անջատման հաշվին։
Այսպես, լուսավորության պայծառությունն առավելագույնը կլինի, եթե լուսադիոդն անընդհատ միացված է, իսկ եթե նույն ժամանակահատվածում այն հասցնում է միանալ եւ անջատվել, ապա պայծառության մակարդակը կիսով չափ կնվազի։ Եվ այսպես շարունակ։ Աշխատանքի նման սկզբունքի շնորհիվ լուսադիոդները շատ արագ թարթում են։ Տեսողաբար այսպիսի թարթումը դժվար է նկատել, սակայն այն ծանրաբեռնում եւ հոգնացնում է աչքերը։ Համարվում է, որ 3125 Հց հաճախականությունից բարձր թարթումը վտանգ չի ներկայացնում աչքերի համար։ Նույնիսկ ամենաառաջատար սմարթֆոններում այդ ցուցանիշը լավագույն դեպքում կազմում է 2160 Հց։ Իսկ ահա HONOR 90-ի ԼԻՄ հաճախականությունն արդեն 3840 Հց է, այսինքն՝ պաշտպանվածության մակարդակը գերազանցված է, եւ աչքերը չեն ծանրաբեռնվում։
HONOR 90-ն առաջարկում է տեսողության պաշտպանության այլ միջոցներ եւս։ Այսպես, «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմն ավտոմատ կերպով նվազեցնում է կապույտ լույսի ինտենսիվությունը մայրամուտից հետո, ինչը թույլ կտա ձեզ ավելի հեշտ քնել։
200 մեգապիքսել
Սմարթֆոնն առանձնանում է նաեւ իր լուսանկարչական հնարավորություններով։ Գլխավոր հերոսը 1/1,4-դյույմանոց ,f/1,9 դիաֆրագմով հիմնական 200-մեգապիքսելանոց սենսորն է։ Այն մեծ է եւ ունակ է կլանել մեծ քանակությամբ լույս, ինչն առանձնակի օգտակար է, երբ նկարում եք անբավարար լուսավորության պայմաններում։
Տեսախցիկը հիանալի է կատարում իր աշխատանքը ոչ միայն ցերեկը, այլեւ՝ մթնշաղի պայմաններում։ Պիքսելների միավորման տեխնոլոգիայի շնորհիվ բոլոր լուսանկարներն ի սկզբանե կատարվում են 16 Մպ կետայնությամբ։ Սակայն ցանկության դեպքում կարելի է օգտվել իրական 200 Մպ հնարավորությունից եւ կտրել հեռավոր օբյեկտները՝ գրեթե առանց դետալները կորցնելու։
Բացի այդ, HONOR 90-ն ունի ֆոնի լղոզման եւ «բոկե» էֆեկտ ստեղծելու համար նախատեսված երկմեգապիքսելանոց ցուցիչ եւ 12 մեգապիքսելանոց լայնանկյուն սենսոր։ Վերջինս պատասխանատու է ոչ միայն լայնանկյուն լուսանկարներ ստանալու, այլեւ մի քանի սանտիմետր հեռավորությունից կատարած մակրոլուսանկարների համար։
Հզորություն
HONOR 90-ի հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 7 Gen 1 կատարելագործված առաջատար չիպը։ Այն ադապտացված է խաղերի համար եւ օգտագործում է Adreno Frame Motion Engine տեխնոլոգիան, որն ունակ է մինչեւ երկու անգամ մեծացնել արտադրողականությունը խաղերի ընթացքում։ Իսկապես, բարդ է գտնել մի այնպիսի խնդիր, որը չկարողանա լուծել այս սմարթֆոնը։ Եվ խաղերում կարելի է օգտվել ամենաբարդ կարգավորումներից, որոնք կիրականացվեն առանց արգելակումների եւ բարձր fps հաճախականությամբ։
Որպես պրոցեսորի օգնական հանդես է գալիս մեծ ծավալի օպերատիվ հիշողությունը։ Ընդ որում, վաճառքում հասանելի է միանգամից երկու տարբերակ։ Եթե ուզում եք, կարող եք բավարարվել 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ 256 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ։ Դա կգոհացնի օգտատերերի մեծ մասին։ Եթե ձեր պահանջներն ավելի բարձր են եւ դուք սովոր եք լցնել հիշողությունը բարձր որակի լուսանկարներով եւ 4K տեսանյութերով, ապա արժե դիտարկել 512 ԳԲ տարողությամբ եւ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելը։
Չնայած չիպի բարձր արտարդողականությանը՝ HONOR 90-ը հակված չէ գերտաքանալուն։ Սմարթֆոնը մի փոքր տաքանում է գերծանրաբեռնված աշխատելու ընթացքում, բայց այդ տաքացումը չափազանց թույլ է եւ անհարմարություններ չի պատճառում։
Մարտկոց
HONOR 90-ի մեջ տեղադրված մարտկոցի տարողունակությունը կազմում է 5000 մԱժ։ Էներգաարդյունավետ պրոցեսորի եւ տարողունակ մարտկոցի համադրության շնորհիվ հնարավոր է դարձել սմարթֆոնի ինքնավար աշխատանքը հասցնել նոր մակարդակի։ Առկա է արագ լիցքավորման ֆունկցիա։ Կարիք չկա առանձին գնել լիցքավորման սարք, քանի որ տուփի մեջ արդեն իսկ ներառված է 66 Վտ հզորությամբ բլոկը։ Զրոյից մինչեւ 70% HONOR 90-ը լիցքավորվում է կես ժամում, իսկ ամբողջությամբ՝ 48 րոպեում։
HONOR-ին մեկ անգամ չէ, որ հաջողվել է նման «հնարք» ցուցադրել, եւ ընկերությունը կրկին ստեղծել է «մատչելի ֆլագման» շարքի սմարթֆոն։ Չունենալ ստերեոբարձրախոսներ, անլար լիցքավորում, պերիսկոպիկ տեսախցիկ եւ էքստրա արտադրողականություն, սակայն խնայել գրեթե կրկնակի։ Ինչո՞ւ ոչ։ Փոխարենը կա առաջադեմ դիսփլեյ, արտասովոր դիզայն, մեծ մարտկոց, լիքը հիշողություն, հիանալի տեսախցիկներ եւ պրոցեսոր։
Եվ այս ամենը մատչելի գնով՝ ընդամենը 199,900 դրամ 12/512 ԳԲ տարբերակի համար՝ սեւ կամ զմրուխտե կանաչ գույնով, եւ 179,900 դրամ՝ 8/256 ԳԲ տարբերակի համար (հասանելի են բոլոր երեք գույները՝ արկտիկական սառույց, զմրուխտե կանաչ կամ կեսգիշերային սեւ)։
Օգոստոսի 21-ից սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Vega, Team telecom, Ucom եւ Zigzag սրահներում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: