×


Life hack-եր՝ բլոգեր Միշա Կռիլովից. «Ճանապարհի համար վերցնում եմ լավ երաժշտություն եւ բարձր տրամադրություն»

Ճամփորդ-բլոգերն արդեն մեկ տարի է՝ ճամփորդում է Հայաստանով եւ երկիրը ցույց է տալիս 1,5 միլիոն հետեւորդներին։ Այստեղ ե՛ւ մայրաքաղաքի գեղեցիկ կյանքն է, ե՛ւ իսկական արկածներ լեռնային գյուղերում, որտեղ միակ շքեղությունը կրակի մեջ պատրաստված կարտոֆիլն է։ Բլոգերի բոլոր տեսանյութերը նկարահանված են նույն iPhone-ով, որով Միշան կոնտենտ էր պատրաստում երեք տարի առաջ եւ այնպես էր սովորել դրան, որ չէր ցանկանում փոխել:

«Առանց AirPods-ի չեմ ճամփորդի, իսկ այ դրամապանակս մի անգամ մոռացել էի տանը»

- Երկար ժամանակ է՝ հավատարիմ էիր քո iPhone 11-ին, բայց բլոգերի համար կարեւո՞ր չէ միշտ թարմացնել տեխնիկան:

- Տարիներ շարունակ օգտվել եմ նույն iPhone-ից եւ շատ գոհ էի: Բայց բլոգերի աշխատանքի համար պետք է տեխնիկապես հագեցած լինես եւ հետեւես նոր մոդելներին: Այդ պատճառով գնեցի 14-րդ մոդելը: Apple-ն ինձ համար միշտ որակ է, ոճ, հետաքրքիր առանձնահատկություններ, այդ պատճառով դեռ ուսապարկումս չեմ պատկերացնում այլ ապրանքանիշի տեխնիկա:

- Քանի որ խոսեցինք ճամփորդ-բլոգերի կյանքի պարտադիր բաղադրիչների մասին, կասես, թե էլ ի՞նչ կա այդ նույն ուսապարկում, որը պարտադիր վերցնում ես:

- Power bank, խոսափող, շարժական լույս, մի քանի զույգ գուլպա, երկու խնձոր, ատամի խոզանակ եւ թել, շապիկ մարզումների համար, 1000 դոլար կանխիկ գումար եւ, իհարկե, իմ AirPods-ը (3-րդ սերնդի): Ականջակալն ինձ համար կարեւոր է՝ որպես հարմարավետ ճամփորդության գրավականներից մեկը: Եթե քամի է կամ անձրեւ, այս մոդելի համար էական չէ, ձայնը նույնքան հիանալի է: Այս կոմպակտ ականջակալները շատ տեղ չեն զբաղեցնում, բայց երբ պահը գալիս է, նվիրում են հիանալի սաունդթրեքեր այն զարմանալի վայրերին, որտեղ ես հայտնվում եմ:

- Որո՞նք են ամենագեղեցիկ վայրերը, որ տեսել ես Հայաստանով ճամփորդելիս:

- Վերջերս մեկնել էի Հայաստանի հարավ՝ դեպի Տաթեւ, Խնձորեսկ: Ցնցված էի բնության հարստությունից: Կես ժամը մեկ բնապատկերը պատուհանից անճանաչելիորեն փոխվում էր: Եթե քնեի Երեւանում եւ արթնանայի Արտաշատում, ապա վստահ կլինեի, որ ինձ տեղափոխել են մեկ այլ երկիր: Իսկ հետո էլի ու էլի:


- Կարո՞ղ ես նշել 5 լավագույն երաժշտական գործերը, որոնք կատարելապես համապատասխանում են քո արկածներին Հայաստանում:

- Միանգամից զգուշացնում եմ՝ շատ բազմապլան «փլեյլիստ» է լինելու (ծիծաղում է,-հեղ.): Եթե արթնացել եք բարձր լեռներում եւ առավոտյան թեյ եք խմում, ապա դա Ollane & Miyagi-ի Touch the Sky-ն է: Ճանապարհներին հանդիպող գեղեցիկ տեսարանների եւ մտորումների համար հարմար են Imagine Dragons-ը (օրինակ՝ Radioactive), Cold-ը, Maroon 5-ը: Եթե պատրաստվում եք գառ համտեսել եւ արդեն կշտացել եք խաշլամայի մեկ բույրից, ապա միացրեք Ms.Jackson-ի OutKast-ը: Անհնար է հրաժեշտ տալ Հայաստանին, բայց եթե ստիպված լինեի, ապա կմիացնեի gorgeouz beats-ի «Լեբլեբիջին»: Ամեն դեպքում, իմ AirPods 3-ի շնորհիվ գիտեմ, որ ամեն ինչ հստակ կլսեմ եւ յուրաքանչյուր ձայն կվերադարձնի ինձ հիշողություններ, որոնց համար ես արդեն շնորհակալ եմ այս երկրին:

- Շատ ես ճամփորդում հայկական գյուղերով: Կարո՞ղ ես խորհուրդ տալ՝ ինչպես խնայել ճանապարհին:

- Երբեք չեմ խնայում ճամփորդությունների ժամանակ: Իսկ եթե ճամփորդում եմ տեսախցիկով, ապա ավելի շատ եմ ծախսում: Չէ՞ որ պետք է ամեն ինչ փորձել, ցույց տալ: Իսկ ցույց տալու համար պետք է գնել: Բայց մի անգամ ճամփորդում էի, իսկ գրպանումս զրո դրամ էր, պարզապես դրամապանակս մոռացել էի, իսկ քարտ այն ժամանակ չկար: Նույնիսկ ճար անելու կարիք չկար՝ հասցրին տեղ, հյուրասիրեցին, հետ տարան: Իհարկե, դա Հայաստանում էր:


«Ամենամեծ խնայողությունն ինքս ինձ հիշեցնելն է՝ Միշա, քիչ կեր»

- Ինչպե՞ս ապրել քո Instagram-յան կյանքի նման գեղեցիկ ու հետաքրքիր եւ չսնանկանալ:

- Անկեղծ ասած՝ շատ փող է ծախսվում, բայց կա մի քանի Life hack՝

• Եթե ցանկանում ես թարմացնել ցանցերը նոր, գեղեցիկ նկարներով, ճամփորդելիս միանգամից նկարահանիր բազմաթիվ բազմաֆորմատ կոնտենտ, իսկ հետո աստիճանաբար հրապարակիր այն մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա ընդմիջումներով՝ միաժամանակ այն խառնելով այլ վայրերի հրապարակումների հետ։ Այսպես դու կունենաս բազմազանություն քո բլոգում եւ կթվա, որ տանը չես նստում։

• Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա այն չպետք է խանգարի քեզ վայելել արկածները, այնպես որ, ընտրիր օպտիմալ հարմարավետը հենց քեզ համար: Վերցրու ստուգված տեխնիկա, այդ դեպքում ստիպված չես լինի ինչ-որ բան գնել ճանապարհին, ընտրիր հենց քեզ համար հաճելի սնունդ եւ տրանսպորտ: Ժլատը երկու անգամ է վճարում: Ինձ թվում է, որ գումար խնայելը պետք է սկսվի նյարդերի խնայողությունից, մի մոռացիր լսել ինքդ քեզ:

• Կյանքն այն օրերն են, որոնք հիշել ես: Այդ պատճառով չարժե խնայել ճամփորդությունների, տպավորությունների եւ մտերիմների հետ հանդիպումների վրա:

• Եվ հիշիր, որ ամեն ոք իր համար հորինում է գեղեցիկ կյանք: Մեկի համար «գեղեցիկ կյանք» նշանակում է ամեն օր գնալ ռեստորան, մյուսների համար՝ ամեն ամիս այցելել այլ երկրներ: Ինձ համար գեղեցիկ կյանք նշանակում է անել այն ամենն, ինչ մտքիս գալիս է եւ չսահմանափակվել:


- Խնայելը, կարծես, քեզ համար չէ:

- Ինձ համար վաղուց ջնջվել են մեդիա-կյանքի եւ անձնական կյանքի սահմանները: Որպես կանոն, եթե ինչ-որ բանի վրա գումար եմ ծախսում, ապա դա օգուտ է բերում իմ բլոգին եւ ինձ: Փորձում եմ, իհարկե, շատ ժամանակ չանցկացնել ռեստորաններում: Բայց Հայաստանում այդպես չի ստացվում: Առաջին մի քանի ամիսը գրպանումս միայն կանխիկ էր: Շատ անհարմար է, չեմ հասկանում նրանց, ովքեր դեռեւս այդպես են անում, բայց միանգամից տեսնում ես, երբ գումարդ պակասում է: Եվ գումարն ավելի էր պակասում ռեստորանների պատճառով: Ինձ ամեն օր ասում էի՝ Միշա, քիչ կեր, համոզում էի (ծիծաղում է,-հեղ.): Բայց ամենուր այնքան համեղ է, հյուրընկալ, հացը շատ է, չափաբաժինները մեծ են, արդեն մարզասրահում գրանցվելու ժամանակն է: Այնպես որ, կավելանա եւս մի ծախս, բայց դրա փոխարեն կլինի բալանսավորման հիանալի միջոց՝ կարող ես ուտել որքան ցանկանաս, սակայն մարզվել էլ է անհրաժեշտ:


Ի դեպ, եթե ձեր ճամփորդությունները դեռ չունեն իրենց սաունդթրեքը, ապա երրորդ սերնդի AirPods-ը կարելի է գնել օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը, վճարել MasterCard-ով եւ ստանալ շահավետ բոնուս 31 000 դրամի չափով: Մանրամասները՝ պաշտոնական վերավաճառողների մոտ՝ iSpace, ZigZag, Ucom, iStore, Vega, VLV:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW