«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Բեթի Վարդանյանի ընտանիքը համալրվել է: Զույգի դուստրն արդեն երեք ամսական է, ծնվել է Միլանում:
Aysor.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը, հաստատել է լուրը.«Աղջիկ է, մամայիս՝ Հենրիկի տատիկի անունն է կրում՝ Լիլիա»։
Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը՝ Համլետը, երեք տարեկան է: Տղային անվանել են Հենրիխ Մխիթարյանի հայրիկի պատվին:


×
13,972





