×


«Ողջ ենք». Գեւորգ Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել

Դերասան Գեւորգ Գրիգորյանն ավտովթարի է ենթարկվել: Նա վթարված մեքենայի լուսանկարները հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում եւ նշել, որ իրեն ոչինչ չի պատահել:

«Քանի «Շամշյան» չենք ընկել, ես ասեմ՝ բոլորս ողջ ենք»,- գրել է Գրիգորյանը:


Դերասանը հետեւորդներին խնդրել է միանալ իրեն՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար:

«Շնորհակալ եմ ուշադրության համար, ինձ հետ ոչինչ չի եղել, բայց ես մնացել եմ առանց մեքենայի, ու դեռ շատ հայրենակիցներ ունեն հրատապ օգնության կարիք: Խնդրում եմ մեքենա ունեցող ընկերներիս, գրեք ինձ, հասկանանք՝ որ օրն ով է ազատ ու կարող է քշել։ Մնացած հարցերը ես կլուծեմ»,- ասել է դերասանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW