Երգչուհի Ադելը շարունակում է իր համերգային շրջագայությունը: Լաս Վեգասում ելույթից հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որում երգչուհին զրուցում է հանդիսատեսի հետ, իսկ ձեռքին հայկական եռագույնն է:
BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի դրոշը նրան է հանձնել հայ երկրպագուն՝ Տիգրան Ալթունյանը: Երգչուհին մի քիչ զարմացել է, բայց վերցրել այն:
??Adele's new favourite thing: flag of #Armenia! pic.twitter.com/IABsCtOVQk
— DavidAkelyan (@AkelyanDavid) October 22, 2023
Ալթունյանը, որը բնակվում է Լոս Անջելեսում, սովորում ապահովագրական ընկերությունում ու աշխատում արագ սննդի կետում, մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչու է որոշել երգչուհուն Հայաստանի դրոշը նվիրել:
Посмотреть эту публикацию в Instagram
«Տոմսը համերգից 4 ամիս առաջ էի գնել: Համացանցում հետեւում էի Ադելի ելույթներին եւ նկատել էի, որ մարդիկ նրան նվերներ են տալիս, որոնք սիրով ընդունում է: Երկար մտածելուց հետո որոշեցի ինձ հետ դրոշ տանել ու հանձնել նրան՝ մեր երկրի մասին բարձրաձայնելու համար: Երբ մոտեցավ ինձ, դրոշը տվեցի ու ասացի, որ իրեն շատ եմ սիրում: Գիտեի, որ աշխարհով մեկ նրա համերգներին շատ մարդիկ են հետեւում եւ մեր դրոշին էլ ուշադրություն կդարձնեն: Հատուկ էի այնպես ընտրել, որ ծիրանագույնն արտահայտված լինի, ու չշփոթեն Կոլումբիայի դրոշի հետ»,- պատմել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Ալթունյանը հույս ունի, որ մի օր Ադելը նաեւ Հայաստանում համերգ կտա ու հայաստանյան երկրպագուները նրա կենդանի կատարումները վայելելու առիթ կունենան: Ինքը համերգից անմոռանալի զգացողություններով է հեռացել. «Շատ տպավորված եմ: Երբ երգում էր՝ դրախտում էին հայտնվում: Համերգի ընթացքում նա մեզ անմոռանալի հույզեր փոխանցեց, հուզեց, բայց նաեւ շատ զվարճալի էր՝ կատակներ էր անում եւ ուրախացնում հանդիսականներին: Երեւի թե, կյանքիս լավագույն 2 ժամն եմ անցկացրել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: