Իրինա Շեյքը հայտնվել է ամերիկյան Elle ամսագրի շապիկին ու որոշ մանրամասներ հայտնել իր անձնական կյանքի մասին: Նա պատմել է, թե ինչպես են Բրեդլի Կուպերի հետ դաստիարակում իրենց 6-ամյա դուստր Լեային:
«Երկուսս էլ ամենուր Լեային մեզ հետ տանում ենք. նրա հետ շատ հեշտ է: Երկու օր առաջ պետք է մարզասրահ գնայի, նկարչական ալբոմ գնեցի ու ասացի. «Մայրիկը պետք է պարապի», ու նա մի ամբողջ ժամ խելոք նկարում էր: Հետո ինձ հետ եկավ Michael Kors՝ զգեստներ փորձելու, աղջիկների հետ ծանոթացավ, Մայքլն էլ նրան պայուսակ նվիրեց, փոխարենը Լեան նրա համար կատու նկարեց»,- անկեղծացել է Շեյքը:
Նա պատմել է, որ Կուպերի հետ հեշտ են դստեր հետ կապված հարցերում համաձայնության գալիս, անգամ երբ դերասանը նկարահանումների է լինում, կարողանում են հարմար տարբերակ գտնել:
«Նա լավագույն հայրն է, որի մասին Լեայի հետ կարող էինք երազել: Ամեն ինչ ստացվում է, որովհետեւ ջանքեր ենք գործադրում: Սովորաբար, միայն մասնագիտական նորություններով եմ կիսվում, քանի որ անձնականը նախընտրում եմ փակ պահել»,- ասել է մոդելը:
Շեյքը նաեւ խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում նկարվել ներքնազգեստների գովազդում, սակայն դա անում է գումար վաստակելու համար:
«Հարուստ ամուսին չունեմ, դրա համար էլ ամեն ինչ ինքս եմ անում: Ուզում եմ, որ դուստրս էլ գնահատի աշխատանքը, Բրեդլին նույնպես աջակցում է ինձ այդ հարցում: Լեան լրիվ այլ միջավայրում է մեծանում, ապահով կյանք ունի, 2 ամսվա ընթացքում բազմաթիվ երկրներում է եղել, բայց մենք ուզում ենք, որ նա գնահատել իմանա: Սովորեցնում ենք, որ ինչ-որ բան ունենալու համար աշխատել է պետք»,- ավելացրել է Շեյքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: