×


Հայաստանում մեկնարկել են նոր iMac-ի եւ MacBook Pro-ի նախապատվերները

Հոկտեմբերի վերջին օրերին Apple-ը ներկայացրեց MacBook Pro-ի եւ iMac-ի նոր շարքը՝ հիմնված գերարագ M3 չիպի վրա։ Նոր ապրանքների վաճառքը Հայաստանում կմեկնարկի դեկտեմբերի 15-ից։ Բայց արդեն այսօր պաշտոնական վերավաճառողները հայտարարեցին նախապատվերներ կատարելու մեկնարկը՝ պատրաստելով հատուկ առաջարկ, որը կգործի նախնական պատվերի ժամանակահատվածում եւ վաճառքի մեկնարկի առաջին երեք օրերին։ Այսպիսով՝ Ինեկոբանկը տրամադրում է ապառիկ մինչև 36 ամիս ժամկետով` 0% կանխավճարով։ Առաջին 12 ամիսների համար ապառիկը անտոկոս է:

Ո՞րն է նոր iMac-ի եւ MacBook Pro-ի եզակիությունը, կպատմենք հաջորդիվ:

Նորարարական M3 պրոցեսորներ

Apple-ի նոր արտադրանքի առանցքային տարրը նոր M3 սերիայի պրոցեսորներն են։ Սրանք ապրանքանիշի առաջին չիպերն են, որոնք մշակվել են բոլորովին նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչի շնորհիվ էլ դարձել են ավելի արագ, հզոր եւ էներգաարդյունավետ։ Հետեւաբար, ավելի մեծ հնարավորություններ են բացում օգտվողների առջեւ:

Apple-ի փորձագետները նշում են, որ չիպերը 30%-ով ավելի արդյունավետ են։ Դրանց հզորությունը բավականացնում է նաեւ արհեստական բանականության հետ կապված հավելվածներ մշակելու համար։ Բայց եւ այնպես, եթե դուք չեք նախատեսում ռոբոտաշինություն կամ նմանատիպ բան սովորել, ձեզ, անշուշտ, կգոհացնի պրոֆեսիոնալ ծրագրերում եւ խաղերում աշխատանքի արագությունը, գրաֆիկայի հետ աշխատելիս բարձր կատարողականությունը եւ մարտկոցի աշխատունակությունը։

MacBook Pro


Apple-ը թարմացրել է պրոֆեսիոնալ նոութբուքերի իր շարքը՝ ներկայացնելով 14 դյույմանոց եւ 16 դյույմանոց MacBook Pro-ն՝ հիմնված M3 պրոցեսորի վրա։  Համակարգիչները դարձել են 40%-ով ավելի արագ եւ կարող են աշխատել մինչեւ 22 ժամ՝ առանց վերալիցքավորման: Սա Mac-ի պատմության մեջ մարտկոցի ամենաերկար աշխատանքն է, որին հնարավոր դարձավ հասնել շնորհիվ նորարարական զարգացումների: Ի դեպ, նոութբուքերը հավասարապես արագ են աշխատում թե՛ միացված, եւ թե՛ հոսանքի աղբյուրից անջատված տարբերակով:

Փոփոխությունների թվում են նաեւ Liquid Retina XDR էկրանը, որը դարձել է 20% ավելի պայծառ եւ կաղապարի նոր՝ Space Black /տիեզերական սեւ/ գույնը, որը հասանելի է M3 Pro եւ M3 Max չիպերով մոդելների համար:

iMac


Գաղտնիք չէ, որ Apple-ի մոնոբլոկերն առավել հաճախ օգտագործվում են ստեղծագործական աշխատանքի համար: Այժմ դա հնարավոր է անել ավելի արագ եւ արդյունավետ, քանի որ iMac-ի նոր տարբերակը համալրված է նորարար M3 պրոցեսորով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել էապես բարձրացնել աշխատանքի որակը։

- Հնարավո՞ր է միաժամանակ մշակել մինչեւ 12 տեսանյութ՝ առավելագույն լուծաչափով:

- Միանշանակ։

- Հնարավո՞ր է արագացնել լուսանկարների հետ աշխատանքը Photoshop-ում:

- Այո, իհարկե։ Մինչեւ իսկ երկու անգամ:

Նոր արտադրանքն ունի մինչեւ 24 Գբ եւ 2 ՏԲ ծավալով ներկառուցված հիշողություն: Այն նաեւ ստացել է կապի թարմացված մոդուլներ՝ Bluetooth 5.3-ի եւ Wi-Fi 6E-ի առկայությամբ։


Նոր MacBook Pro-ն եւ iMac-ը կարելի է նախապես պատվիրել Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողների հետեւյալ խանութ-սրահներից՝ iSpace, Vega, iStore:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW