Green Rock ընկերությունը դեկտեմբերի 22-ին յուրահատուկ տոն էր կազմակերպել Տավուշի մարզում բնակություն հաստատած արցախցի շուրջ 200 երեխայի համար: Yerevan Park-ի ջերմ ընդունելության եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ երեխաների օրը լցվեց Ամանորի տոնական ոգով:
Փոքրիկները մի ամբողջ օր անցկացրին Yerevan Park-ում՝ օգտվելով ատրակցիոններից ու այլ զվարճանքներից։
Միջոցառումն ամփոփվեց տորթի արարողությամբ եւ նվերների հանձնմամբ։
Green Rock ընկերության հիմնադիր Մարետա Գեւորկյանն անձամբ ողջունեց երեխաներին՝ խոստանալով, որ նման նախաձեռնությունները կդառնան պարբերական. «Այս պարտավորությունն ընդգծում է ընկերության նվիրվածությունը՝ երջանկություն եւ դրական հույզեր փոխանցելու երեխաներին եւ ընդհանրապես հասարակությանը»:


×
2,014






