Մարջան Ավետիսյանը Լոս Անջելեսից կիսվել է լուսանկարներով, որոնք շատ զգացմունքային են ստացվել:
Դերասանուհին Միացյալ Նահանգներում է «Բլոկադա» ներկայացման կազմում: Թատերախումբն ամերիկաբնակ հայ հանդիսատեսին հյուրախաղերով ներկայացել է մայիսի վերջին:
Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի ներկայացումում Ավետիսյանը մարմնավորում է Աստղիկին՝ արցախցի կնոջը, որը երկու պատերազմներում կորցրել է ամուսնուն ու որդուն, բայց պահել է հավատն ու սերը հայրենիքի հանդեպ:
Դերասանուհին խոստովանել է, որ դերը չափազանց դժվար ու պատասխանատու է եղել: Հատկապես բարդ էր խաղալ արցախցիների առջեւ:
«Ներկայացման հասցեատերը բոլոր հայերն են: Մենք իրար հետ հակասություններ չպիտի ունենանք, ու վերջապես այդ հաշտությունը կլինի: Ավելի քան վստահ եմ, որ հաշտությունը կնքվելու է արվեստի միջոցով: Արվեստն ու հատկապես թատերարվեստն այդ հարցում մեծ անելիք ունեն»,- ասել է Մարջան Ավետիսյանը:
Նրա խաղընկերներն են Շանթ Հովհաննիսյանը, Էլեն Գեւորգյանը, Բորիս Մելքոնյանը, Մարիամ Ալեքսանյանը եւ Վաչե Երիցյանը:
«Բլոկադա»-ի երեւանյան պրեմիերայի մասին կարդացեք այստեղ:


×
103






