×


Դիանա Մալենկո. «Ոչ այնքան բարձրահասակ ու նիհար, ինչպես Քենդալը, բայց այն, ինչ կա»

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ինստագրամյան իր հրապարակումներում ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ է ձմեռային Հայաստանը: Թեեւ տեղումներն այս տարի այդքան էլ առատ չեն, սակայն նա ձյուն է գտել Գեղարդում ու ցուցադրել տարվա այս եղանակի յուրահատկությունը:

Այս կադրը նկարագրել է Իոսիֆ Բրոդսկու արտահայտությամբ, որն առավել հայտնի դարձավ ու հիշվեց «Երիտասարդ պապը» սերիալից, երբ հնչեց Լեննի Բելարդոյի (Ջուդ Լոու) շուրթերից. «Ցածր ջերմաստիճաններում գեղեցկությունն ամենաիսկականն է»:


Մալենկոն չի վախեցել ցրտից ու նրան մարտահրավեր է նետել լողազգեստով՝ կադրերը հումորով վերնագրելով այսպես. «Ոչ այնքան բարձրահասակ ու նիհար, ինչպես Քենդալը, բայց այն, ինչ կա»:

Դիանա Մալենկոն


Մալենկոն նկարները համեմատել է տարբեր տարիներին սուպերմոդելի հրապարակած ֆոտոշարքերի հետ:

Քենդալ Ջենները

Կարդալ ավելին

Quality Sign BW