Դերասանուհի, հաղորդավարուհի Արեւիկ Գեւորգյանն այսօր նշում է ծննդյան 33-ամյակը, ինչի առիթով գեղեցիկ խոստովանություն է արել՝ ընտրելով հնդկական ծագմամբ կանադացի բանաստեղծուհի Ռուփի Քաուրի տողերը:
«Դարձա 33 տարեկան... Բայց դեռ չգիտեմ՝ ինչ է հավասարակշռված կյանքով ապրելը: Երբ տխուր եմ, չեմ լացում, թափվում եմ։ Երբ երջանիկ եմ, չեմ ժպտում, փայլում եմ: Երբ զայրացած եմ, չեմ գոռում, այրվում եմ։ Ես չեմ վշտանում, ես փշրվում եմ»,- գրել է նա:
View this post on Instagram
BRAVO.am-ի հետ հարցազրույցում Գեւորգյանը խոսել էր ձմռանը ծնվելու մասին. «Միշտ ափսոսում եմ, որ տաք եղանակին չեմ կարող տարեդարձս նշել: Ամռանն ավելին եմ ապրում, քան կարող եմ»:
Լուսանկարները՝ Վահե Ղազարյանի


×
3,982





