Քիմ Քարդաշյանն ընտանեկան ռեալիթի շոուի ժամանակ խոստովանել է, որ իր մաշկային հիվանդությունը սրվել է: Նա քույրերից միակն է, որը մորից՝ Քրիս Ջեններից, ժառանգել է փսորիազը: Ախտանշաններն ի հայտ են եկել 25 տարեկանում:
«Չգիտեմ՝ որն է հիվանդության բարդացման պատճառը. սննդակարգս չեմ փոխել: Բայց պարտավոր եմ ամեն ինչ պարզել, սա խելահեղություն է»,- ասել է Քիմն ու ցույց տվել ոտքը:
Նա խոստովանել է, որ բավական լուրջ ցավեր է ունենում. «Սովորաբար միայն այս հետքն է լինում, բայց հիմա նկատել եմ, որ այն տարածվում է ամբողջ ոտքով մեկ»:
Նա նաեւ կատակել է, որ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ ոտքի կարմրածությունը սրտի է նմանվել:


×
3,234





