57 տարեկանում կյանքից հեռացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը:
Որպես մահվան պատճառ՝ նշվում է սրտի կաթվածը:
Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները նվիրյալ հայերնասերի եւ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին:
Գագիկ Գինոսյանի հետ վերջին հարցազրույցը BRAVO.am-ն իրականացրել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Զրուցել ենք ազգային գաղափարախոսության եւ մտավորականների առաքելության մասին: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:


×
6,100






