×


Սելին Դիոն. «Հիվանդության դեմ պայքարը բարդ փորձություն է, բայց կփորձեմ նորից բեմ վերադառնալ»

Սելին Դիոնն Ինստագրամում լուսանկար է հրապարակել որդիների՝ 23-ամյա Ռենե-Չարլզի եւ 13-ամյա երկվորյակներ Էդիի ու Նելսոնի հետ:

Երգչուհին 2022 թվականից պայքարում է եզակի նյարդաբանական հիվանդության դեմ, որի իրազեկման միջազգային օրվա առթիվ պատմել է, թե ինչպես է կարողանում դիմակայել:


View this post on Instagram

A post shared by Céline Dion (@celinedion)



«Ինչպես շատերդ գիտեք, 2022-ի աշնանն ինձ ախտորոշեցին կծկված մկանների համախտանիշ: Հիվանդության դեմ պայքարն ինձ համար դարձել է ամենաբարդ փորձություններից մեկը, բայց միեւնույն է՝ լի եմ նորից բեմ բարձրանալու եւ որքան հնարավոր է նորմալ կյանքով ապրելու վճռականությամբ: Անչափ շնորհակալ եմ երեխաներիս, ընտանիքիս, իմ թիմին ու բոլորիդ սիրո եւ աջակցության համար: Ուզում եմ աջակցությունս հայտնել ամբողջ աշխարհում բոլոր այն մարդկանց, ովքեր եւս այս հիվանդությունն ունեն: Ուզում եմ՝ իմանաք, դուք կարող եք այն հաղթահարել»,- գրել է Սելին Դիոնը:

Կծկված մկանների համախտանիշը քիչ ուսումնասիրված ու արագ զարգացող հիվանդություն է, որի արդյունքում մարմնի տարբեր հատվածներում մկանային կծկումներ են առաջանում: Սովորաբար դրանք ուղեկցվում են ցավերով, սահմանափակվում է շարժունակությունն ու խաթարվում է բնականոն կյանքը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին