×


Ռիհաննայի քննադատված ֆոտոշարքն ու ամուսնու մասին խոստովանությունը

Ռիհաննան միանձնուհու կերպարով հայտնվել է Interview ամսագրի շապիկին ու հարցազրույց տվել իր նախկին ոճաբան Մել Օտենբերգին: Նա պատմել է երեխաների դաստիարակության եւ A$AP Rocky-ի հետ հարաբերությունների մասին:

Երգչուհու համարձակ ֆոտոշարքը սոցցանցերում քննադատություննեի է արժանացել՝ նրան մեղադրել են կրոնն անարգելու համար: Օգտատերերը տարատեսակ մեկնաբանություններ են գրել եւ իրենց զայրույթն արտահայտել:


Իսկ հարցազրույցում Ռիհաննան խոստովանել է, որ միշտ չի նախապես պլանավորում, թե ինչ կերպարով է ներկայանալու: Առօրյայում առաջին հերթին նախապատվությունը տալիս է հարմարավետ հագուստին:

«Շատ ժամանակ եմ ծախսում երեխաներին հագցնելու վրա, ապա որոշում՝ ինչն ամենահարմարը կլինի նրանց կողքին լինելու համար: Ընտրում եմ այն, ինչը չի խանգարի նրանց գրկել»,- ասել է երգչուհին:


Նա խոստովանել է, որ սիրելին է իրեն մոտիվացնում լավ տեսք ունենալ. «Ռոքիի կողքին այնպիսի տպավորություն ունեմ՝ ասես նրա օգնականն եմ: Օրինակ՝ ինքնաթիռ նստելիս նախընտրում եմ սպորտային հագուստ, իսկ նա Bottega Veneta-ի կոստյումով է լինում: Ու արձագանքում եմ. «Ինչո՞ւ ես այդպես վարվում ինձ հետ»»:

Անկեղծացել է, որ A$AP Rocky-ն իրեն միշտ օգնում է փոխել երեխաների տակդիրները, բայց դա անելուց առաջ նախ փակում է քիթը, ինչը, երգչուհու խոսքով, շատ զվարճալի է:


Ռիհաննան պատմել է, որ ռեփերի հետ վաղուց են ծանոթ ու տեղյակ են նախկին սիրավեպերի մասին: Իմացել են, թե ինչերի են ընդունակ ու թե որքան կարող են բարդացնել միմյանց կյանքերը, դրա համար էլ զգուշությամբ են սկսել հանդիպել:

«Պարզապես Աստծուն թույլ տվեցի ուղղորդել ինձ ու ինքս նահանջեցի, քանի որ նախկին հարաբերություններում ջանք չէի խնայում, անդադար աշխատում էի, ինչը բավական չէր: Բայց երբ մեկը հավատում է քեզ եւ ցանկանում, որ իր երեխաների մայրը լինես, հիանալի զգացողություն է: Ես էլ նույնը նրա հանդեպ եմ զգացել, գիտեի, որ հրաշալի հայր կլինի»,- խոստովանել է Ռիհաննան:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW