Քիմ Քարդաշյանը գովազդում է իր Skims ապրանքանիշի լողազգեստների նոր հավաքածուն: Լուսանկարների հեղինակը Նիք Նայթն է, իսկ նկարահանումների ոճաբանը՝ Կարին Ռոյթֆելդը:
Ամռանն ընդառաջ 43-ամյա Քարդաշյանը որոշել է՝ հենց ինքն է հանդես գալու գովազդային արշավի գլխավոր դերում ու Ռոյթֆելդի հետ վերակենդանացրել է 2000-ականների ոճը:
Նոր հավաքածուում գերակշռում է սուտակի գունային երանգը, ներառված են նաեւ օձի վառ պրինտով նմուշներ:
Քարդաշյանն այս օրերին քրոջ՝ Քլոեի եւ երեխաների հետ հանգստանում է Կարիբյան ծովի Թերքս եւ Քայքոս կղզիներում:
View this post on Instagram


×
3,607





