Կաննում տեղի է ունեցել amfAR հիմնադրամի «Կինոն ընդդեմ ՁԻԱՀ»-ի ավանդական բարեգործական գալա-երեկոն: Միջոցառումը վարել է դերասանուհի Դեմի Մուրը, իսկ երեկոյի երաժշտական մասն ապահովել է 78-ամյա Շերը:
Շերը եւ Դեմի Մուրը
Նա ներկայացել է իր երիտասարդ սիրեցյալի՝ 38-ամյա Ալեքսանդր Էդվարդսի հետ ու կարմիր գորգին անգամ համբուրվել: Նրանք հանդիպում են 2022 թվականից:
Посмотреть эту публикацию в Instagram
Բեմում Շերը կատարել է իր ամենահայտնի երգերն ու բարձրացրել ներկաների տրամադրությունը:
Посмотреть эту публикацию в Instagram
Բարեգործական գալա-երեկոյի հյուրերի թվում են եղել Հայդի Քլումն ու դուստրը, Միշել Յեոն, Էնդի ՄաքԴաուելը, Դայան Քրյուգերը, Քսենիա Սոբչակը եւ ուրիշներ:


×
2,672





